«Վիլլաշին» ընկերությանը շնորհվեց ոլորտում առաջատարի մրցանակ

IMG_9916

IMG_9931

«Վիլլաշին»  շինարարական ընկերությունը շուրջ 20  տարի իր գործունեությունն է ծավալում  Հայաստանի ողջ տարածքում։ «Մեկ տուն՝ Մեկ ամսում» կարգախոսով  ընկերությունը շարունակում է այս ոլորտում առաջատարներից մեկը լինելը: Օգտագործելով շինարարության վերջին տեխնոլոգիաները ընկերությունը կարճ ժամանակում կառուցում է  քոթեջներ, բնակելի և հանրային շինություններ, բիզնես կենտրոններ և այլ տեսակի կառույցներ։Ընկերությունը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, պրոֆեսիոնալ մասնագետներով, որի  արդյունքում ապահովվում է  աշխատանքի կատարյալ որակ:Տարիների համառ ու նախանձախնդիր գործունեություն և կառուցած հարյուրավոր շինություններ: «Վիլլաշին»  ընկերության պրոֆեսիոնալները, սակայն, չբավարարվելով շինարարության ոլորտում  ձեռք բերած հաջողություններով, նպատակ ունեն հասնել ավելիին:

«Պրոմ Էքսպո» ընկերության ամենամյա «Շինարարություն և ինտերիեր»  մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի մշտական մասնակից «Վիլլաշին» ընկերությունը  2017 թվականին ևս առանձնացավ իր յուրակերպ և  մարդաշատ տաղավարով: Այցելուներին և մասնակից ընկերություններին ներկայացնելով իրենց գործունեության ողջ հմայքն ու հմտությունները ընկերությունը ձեռք բերեց նոր ծանոթություններ և գործարար կապեր:

Ընկերության  տպավորիչ մասնակցությունը ոչ միայն ցուցահանդեսի այցելուների կողմից գնահատվեց,այլև  «Շինարարություն և ինտերիեր» 2017 ցուցահանդեսի կազմկոմիտեի: Ցուցահանդեսի գնահատող ժյուրին գերազանց և ինքնատիպ ներկայանալու համար  շնորհեց պատվավոր  մրցանակ:

http://villashin.am/

 

 

villashin mrcanakvillashin1

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն