«Վիլլաշին» ընկերությունը իր ակտիվ և նշանակալի մասնակցությունն ունեցավ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին

villashin

Տների նախագծմամբ և կառուցմամբ զբաղվող «Վիլլաշին» ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Այն իր գործունեության 18 տարիների ընթացքում, Հայաստանի ողջ տարածքում կառուցել է բազմաթիվ քոթեջներ, բնակելի և հասարակական շենքեր, բիզնես կենտրոններ և շարունակում է շինարարական ոլորտում իր ակտիվ գործունեությունը: «Վիլլաշին» ընկերությունը իր ակտիվ և նշանակալի մասնակցությունն ունեցավ վերջերս Երևանում կայացած «Արտադրված է Հայաստանում» EXPO-ին: Ընկերության կողմից ներկայացված նորարարական առաջարկներն ու նախագծերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին հանրության շրջանում: Ավանդական շինարարության լավագույն ավանդույթները պահպանելու հետ մեկտեղ «Վիլլաշին» ընկերությունը ձգտում է ժամանակին համընթաց քայլել և մշակում է նորանոր շինարարական տեխնոլոգիաներ և մեթոդներ՝ կառուցման պրոցեսը կատարելագործելու, այն ավելի մատչելի ու արագ դարձնելու համար: Ընկերության կողմից Հայաստան է ներմուծվել` զարգացած երկրներում մեծ տարածում գտած, թեթև մետաղական կարկասներով շինությունների կառուցման տեխնոլոգիան: «Վիլլաշինի» մասնագետների կողմից մշակվել և հաջողությամբ կիրառվում է «LFBT» (Light Frame Building Technologies) նախագիծը, որի կարգախոսն է «Մեկ տուն` մեկ ամսում»: Նախագիծը զգալիորեն արագացնում է շինարարության պրոցեսը և հնարավորություն է տալիս սեղմ ժամանակում և հնարավորինս մատչելի գներով տարատեսակ շինություններ կառուցել: Ընկերության կառուցած բազմաթիվ շինությունները նրա պրոֆեսիոնալիզմի վառ ապացույցն են: Դրանք հասցրել են ապացուցել իրենց դիմացկունությունն ու կայունությունը և շարունակում են հաջողությամբ ծառայել պատվիրատուներին:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Մ. Բաղրամյան 41

 +374 11 799 799;  +374 77 455 455

www.villashin.am

 

 

img_1643 img_1654 img_1653 img_1638 img_1646 img_1667 img_1665 img_1659 img_1626 img_1637

img_1672

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն