Օգնենք հաշմանդամ երեխաներին՝ «Նոր աստղ» ՀԿ

1455927_879895908798820_3188435406829663002_n

«Նոր աստղ» ՀԿ ստեղծման նպատակը եղել է անապահով ընտանիքների երեխաների (հիմնականում հաշմանդամ երեխաների) համար տարբեր հմտությունների ուսուցանումն ու ընկերական միջավայրի ստեղծումը: Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ ՝ ֆրանսերենի, անգլերենի, ասմունքի, կար ու ձևի, ձեռքի աշխատանքի, թատերական և տիկնիկային:
ՀԿ-ն չունի համապատասխան միջոցներ այդ ծախսերը հոգալու համար: Միակ եկամուտը երեխաների ամսական 100 դրամ անդամավճարն է, որն էլ ծախսվում է խմբակների համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման վրա: Երեխաները օգտագործում են գուաշներ, ջրաներկեր, յուղաներկեր, մատիտներ, գունավոր թղթեր, ուլունքներ, բաժակներ, կտորներ, թելեր: Սակայն հաճախ եղած գումարը անգամ դրանց գնման համար չի բավականացնում :
Եթե ունեք թվարկածներից որևէ բան, որ կարող եք տրամադրել այդ երեխաներին,իչպես նաև, եթե կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան օգնել առկա բազմաթիվ խնդիրների հարգավորման հարցում, խնդրում ենք տեղեկացնել:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն