Օվալ Պլաստիկ՝ բարի գալուստ պլաստիկի աշխարհ…

Հայրենական արտադրող, որ մասնագիտացած է պլաստմասսե տարաների արտադրության և տպագրության մեջ: Թերմոպլաստիկ և վակուումային կաղապարման եղանակով արտադրվող որակյալ ապրանքատեսակների բազմազանություն:

Ուղիղ 20 տարի առաջ՝ 1995-ին Վարուժան Գառնիկի Խալաթյանի կողմից հիմնադրված, կայացման և զարգացման հարուստ ճանապարհ անցած ՛՛Օվալ Պլաստիկ՛՛ ընկերությունը մշտապես հետամուտ է արտադրական հզորությունների ավելացմանը, տեսականու ընդլայմանը՝ արդի տեխնոլոգիաների՝ գերմանական, իտալական, հոլանդական, հարավկորեական, չինական արտադրության գերժամանակակից հոսքագծերի ներդրման շնորհիվ: Կիրառելով պոլիմերային տարատեսակ հումք՝ պոլիստիրոլ, պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիէթիլեն տերեֆտալատ, ՛՛Օվալ՛՛ Պլաստիկ ընկերությունն այսօր Հայաստանում միակն է, որ թողարկում է մեծ պահանջարկ ունեցող արտադրանք՝ դառնալով վստահելի գործընկեր այլ հայրենական արտադրողների համար: Բարձրորակ պոլիմերային հումքը ներկրվում է Եվրոպայից, Կորեայից, Պարսկաստանից, Չինաստանից:

Ապրանքաշարքն ընդգրկուն է՝ մեկանգամյա օգտագործման սպասքից մինչև կափարիչներ, նավակներ, փքվող նավակ-ափսեներ, տարբեր չափերի տարաներ, որոնց թվում նաև միկրոալիքային վառարաններում օգտագործման համար, ձողիկներ, երկփեղկ տարաներ, դույլեր, շշեր, բանկաներ, խցաններ, կոնիստերներ, արկղեր, ալյումինե նրբաթիթեղներ, պոլիէթիլենային տոպրակներ, թղթե բաժակներ:

Ընկերության գիտագործնական հարուստ ներուժը և արդի սարքավորումներով հագեցվածությունը հնարավորություն են տալիս ստանալու առաջադրված հաստության պլաստիկ թաղանթներ, բացարձակ թափանցիկությամբ ժապավեններ՝ արտադրված պոլիէթիլեն տերեֆտալատ հումքից, բարդ կազմաձևման կաղապարված արտադրանք, որի վրա հնարավոր է նաև տեսակավորված տպագրություն: Ահավասիկ, վերջին արտադրական նորույթը՝ պենոպոլիստիրոլե փքվող տարաների, ինչպես նաև թղթե բաժակների արտադրության հոսքագծերը՝ ձեռքբերած ՛՛Օվալ՛՛ Պլաստիկ ընկերության կողմից, որ խոստանում է բացարձակ որակ: Այսօր արդեն, արագընթաց զարգացող մեր առօրյան ու կենցաղը դժվար է պատկերացնել առանց «ՕՎԱԼ» պլաստիկ ընկերության տեսականու: Լինելով թեթև ու հարմավետ՝ այն լայն կիրառում է ստացել ամենաբազմազան ոլորտներում: «ՕՎԱԼ» պլաստիկ բրենդը ճանաչելի է իր արտադրանքով և դարձել է սպառողի վստահության գրավականը:

<Օվալ պլաստիկ>՝ Միշտ Ձեր կողքին:

Հեռ.՝ (+374 10) 74 60 01, (+374 10) 72 00 59

www.ovalplast.am

10703797_451287965009857_3318466881905183693_n10702062_451287928343194_257314718486911095_n  10710792_451287968343190_2938586714652554568_n 10644473_451287961676524_2014409912997109737_n 1798616_450121995126454_5869196699203408645_n 1546374_451287925009861_1533283078001684044_n

 

10682325_466607233477930_172537283500637010_o

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն