Ageless. սովորեք առողջ եւ գեղեցիկ մնալու արվեստը

Երեւանում  գործում է Ageless ակումբը, որը ստեղծվել է փորձառու բժիշկ  Իննա Պերսոյանի նախաձեռնությամբ: Ակումբը յուրօրինակ վայր է  հատկապես  35-ից բարձր  տարիքային խմբի մարդկանց համար: Այստեղ  մեկ հարկի տակ համախմբվում են բոլոր նրանք, ովքեր մտահոգ են սեփական առողջությունը պահպանելու և կյանքի որակը բարձրացնելու խնդիրներով:Ageless-ի հիմնադիրը` Իննա Պերսոյանը  վստահեցնում է, որ ակումբն արդեն իսկ սիրելի ու  հարազատ վայր է դարձել շատերի համար` անկախ տարիքից: Այս ուշագրավ հարթակի առավելություններից մեկն էլ այն է, որ անդամները հնարավորություն են ունենում համապատասխան մասնագետներից ստանալու ինչպես հուզող հարցերի պատասխաները, այնպես էլ` օգտակար խորհուրդներ :Ageless-ի մասնագետները համոզված են, որ այսուհետ ևս  ակտիվ միջավայրում կկարողանան  համախմբել նույնքան ակտիվ անհատների: Եթե մարդն առողջ լինի, կցանկանա երկար ապրել,- համոզված են նախաձեռնության անդամները: Նրանք իրենց գլխավոր խնդիրը համարում են   այցելուներին մինչեւ ծերություն՝ առողջ  եւ գեղեցիկ մնալու արվեստը սովորեցնելը:

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն