Լրատվություն

Սեդա Կարապետյան. Յուրօրինակ ու առանձնահատուկ դառնալու արվեստը

Սեդա Կարապետյան… Բարի գալուստ այս աղջնակի  գեղագիտական մեծ հաճույք պատճառող փոքրիկ ու հեքիաթային  աշխարհ: Այդ աշխարհը միայն գեղեցիկն ու յուրօրինակը գնահատողների համար է:  Այստեղ կարող եք գտնել  նաև յուրատեսակ, գունագեղ ու չկրկնվող նկարազարդումներով  աշխատանքներ՝ շապիկներ: Ու  որ ամենակարևորն է՝  դրանք միմիայն ձեռքով պատրաստած (handmade) ու չկրկնվող արվեստի  իսկական գլուխգործոցներ են: Սեդայի գունային աշխարհը շատ հարուստ է ու անսպառ, իսկ երևակայությունը ...

Կարդալ ավելին »

«Հայացք» հաղորդաշարի զրուցակիցն է բժիշկ-սրտաբան Արևիկ Մելքոնյանը

Կարդիոլայֆ բժշկական կենտրոնն այսօր Հայաստանում գործող այն բուժհաստատություններից է, որն ապահովում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ և բարձրակարգ բուժօգնություն: Ախտորոշում, բուժում և վերականգնում՝ համալիր մոտեցում բուժայցելուին անհանգստացնող խնդիրներին ու հարմարավետ պայմաններ: «Հայացք» հաղորդաշարն այս անգամ Կարդիոլայֆ բժշկական կենտրոնում է: Իմ զրուցակիցը կենտրոնի գլխավոր բժիշկ Արևիկ Մելքոնյանն է: Հեռ․ 010 22-33-73, 095 56-58-68 Հասցե՝ Հր. Քոչարի 1

Կարդալ ավելին »

ՀՐԱՇՔ ԱՅԳԻ․երբ խոսքերն ավելորդ են

ՀՐԱՇՔ ԱՅԳԻ

Բնության գողտրիկ մի անկյունում, Արարատ լեռան ներքո է ծվարել այս չքնաղ վայրը: Մարդկային արարող ձեռքն այստեղ ներդաշնակ միջավայր է ստեղծել: Բնությունն ու ստեղծագործ միտքը միություն են կազմել և ծնունդ տվել հրաշագեղ մի վայրի, որտեղ մարդն ասես միաձուլվում է բնության հետ ու դառնում նրա մի մասնիկը: Մնում ես զմայլված. ահա, թե ո՞րն է գեղեցկությունը՝ փոքրիկ լճակներ ու խաղաղ լողացող կարապներ, խնամված ...

Կարդալ ավելին »

«Հայացք» հաղորդաշարի հյուրը «Հելիանթուս»-ի տնօրեն Աշխեն Հովհաննիսյանն է R.I.P.

Աշխեն Հովհաննիսյան

«Հայացք» հաղորդաշարի առջև իր հյուրընկալ դռներն է բացել քաղաքի հենց սրտում գտնվող «Հելիանթուս» դեղատունը: Այն մեզ հաճելիորեն զարմացրեց մարդու առողջության ամրապնդման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև բուժման նպատակով առաջարկվող տարբեր բուսական յուղերով: Մեր զրուցակիցը դեղատան տնօրեն Աշխեն Հովհաննիսյանն է։ Հեռ․՝ 055 589896 Հասցե՝ Նալբանդյան 25/14, Հելիանթուս դեղատուն Շնորհիվ ստացման բնական ու բարձրակարգ եղանակի՝ «Հելիանթուս» -ում ներկայացված տարբեր բուսական յուղերը պահպանում ...

Կարդալ ավելին »

«Հայացք» հաղորդաշարի հյուրն է քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը

«Հայացք» հաղորդաշարի հյուրն է քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը

Շնորհիվ ուռուցքային հիվանդությունների բուժման  քիմիաթերապևտիկ եղանակի, ինչպես նաև ժամանակակից  մեթոդների ու  բժշկական տեխնիկայի կատարելագործման, տարեցտարի վերոնշյալ հիվանդություններից մահացության թիվը նվազում է:  «Հայացք» հաղորդաշարն այս անգամ անդրադառնում է ուռուցքային հիվանդությունների բուժման եղանակներից մեկին՝ քիմիաթերապիային: Մեր հյուրն է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Պետրոսյանը: Հասմիկ Պետրոսյանի հետ կապ հաստատելու համար զանգահարեք 093 ...

Կարդալ ավելին »

«Հայացք»-ի հյուրն է ակնավիրաբույժ Ասատուր Հովսեփյանը

«Հայացք»-ի հյուրն է ակնավիրաբույժ Ասատուր Հովսեփյանը

Աչքը մարդկային օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, առանց որի ապրելը չափազանց դժվար է: Մինչդեռ այսօր բազմաթիվ մարդիկ, ժամանակին մասնագետի օգնությանը չդիմելու պատճառով, ձեռք են բերում աչքի տարբեր հիվանդություններ: Այս անգամ «Հայացք» հաղորդաշարը  սիրով հյուրընկալել էր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնավիրաբույժ, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ասատուր Հովսեփյանը: Փորձառու բժիշկը մեզ հետ զրուցեց աչքի հիվանդությունների և դրանց բուժման վիրահատական եղանակների մասին: Ասատուր Հովսեփյանի ...

Կարդալ ավելին »

Լյարդի հիվանդությունները որպես մարտահրավեր

Լյարդի hիվանդությունները որպես մարտահրավեր

Լյարդը մարդու օրգանիզմում  կարևոր գործառույթ  իրականացնող օրգաններից մեկն է: Այն անմիջական մասնակցություն է ունենում մարսողությանը, արյան շրջանառությանն ու ստեղծում  հորմոնալ հավասարակշռություն: Սա է  պատճառը, որ լյարդի աշխատանքի խանգարման դեպքում  ողջ օրգանիզմը  խնդիրներ է ունենում: Այսօր «Հայացք» հաղորդաշարի զրուցակիցն է  ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, «Նորք» ինֆեկցիոն  հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու ՀԱՍՄԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ: Նրա ղեկավարած մասնագիտական կառույցը բավական ծավալուն ...

Կարդալ ավելին »

Ճիշտ կեցվածք` առողջ մարմին

Ճիշտ կեցվածք` առողջ մարմին

Ճիշտ կեցվածքը կարող է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը՝ կանխելով հենաշարժողական համակարգի հիվանդությունների առաջացումը, նաև զգալիորեն նվազեցնելով վնասվածքներ ստանալու ռիսկը:   «Հայացք» հաղորդաշարն այս անգամ հյուրընկալել է «Աքսիոմեդ» վնասվածքաբանության և վերականգնողական կլինիկայի տնօրեն, փորձառու օրթոպեդ-ողնաշարաբան Հակոբ Հովհաննիսյանին, իսկ մեր զրույցը այդ հարցերի շուրջ է:

Կարդալ ավելին »

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմար (Վլադիմիր Մարգարյան) և Հռիփսիմե Մարգարյան.Արվեստի նվիրյալները

Երևան քաղաքի կենտրոնում տեղակայված «Վալմար» արվեստի սրահում իշխում է գեղեցիկի հանդեպ սերն ու անմնացորդ նվիրումը: Հյուրընկալ տանտերը Վալմարն է՝ ճանաչված ու սիրված նկարիչ, գյումրեցի Վլադիմիր Մարգարյանը, ով սիրով ու ջերմությամբ է ընդունում այցելուներին, նրանց փոխանցում արվեստի հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրումը: Այստեղ նրա նկարների կողքին ցուցադրվում են նաև նույնքան տաղանդավոր դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի ստեղծագործությունները: Հայկական գեղանկարչության մեջ Վալմարի անունն ...

Կարդալ ավելին »

Ageless. սովորեք առողջ եւ գեղեցիկ մնալու արվեստը

Երեւանում  գործում է Ageless ակումբը, որը ստեղծվել է փորձառու բժիշկ  Իննա Պերսոյանի նախաձեռնությամբ: Ակումբը յուրօրինակ վայր է  հատկապես  35-ից բարձր  տարիքային խմբի մարդկանց համար: Այստեղ  մեկ հարկի տակ համախմբվում են բոլոր նրանք, ովքեր մտահոգ են սեփական առողջությունը պահպանելու և կյանքի որակը բարձրացնելու խնդիրներով:Ageless-ի հիմնադիրը` Իննա Պերսոյանը  վստահեցնում է, որ ակումբն արդեն իսկ սիրելի ու  հարազատ վայր է դարձել շատերի համար` ...

Կարդալ ավելին »