FOTON ARMENIA` նոր մտահորիզոն,նոր հնարավորություններ…

FOTON  ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում` «ԱԿՇՆ ՔՈ»  ընկերություն:

Ընդամենը ամիսների գործունեություն և արդեն իսկ վայելում է հաճախորդների վստահությունը` շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատելաոճի: Քուվեյթահայ գործարար Հակոբ Գույումճյանն իր շուրջն է հավաքել բարձրորակ մասնագետների, ովքեր կարողանում են մշտապես գոհացնել սպառողներին:

IMG_20150925_143252

Երևանում, Արտաշատի խճուղի 101/2 հասցեում արդեն գործում է չինական FOTON մակնիշի մեքենաների <FOTON ARMENIA> վաճառասրահը:

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայացավ տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որը արդեն 15-րդ տարի  նույն հարթակ է բերում ավելի քան 100 խոշորագույն հայրենական արտադրողների, արդյունաբերողների և ձեռնարկատերերի: FOTON  ընկերության անդրանիկ մասնակցությունը «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսին  լավագույն հնարավորությունն էր՝ արտերկրում համագործակցության նոր եզրեր և շահավետ գործընկերներ գտնելու:

«ԱԿՇՆ ՔՈ» ընկերությունն առաջին անգամ էր մասնակցում նման մեծամասշտաբ ցուցահանդեսի: Ընկերության հիմնադիր Հակոբ Գույումճյանը, բավական տպավորված էր այցելուների ակտիվությամբ և հույս հայտնեց, որ մասնակցությունը վերջինը չի լինելու:

12049225_918401944897911_8838227866783182389_n

«ԱԿՇՆ ՔՈ»   ընկերությունը բացի չինական FOTON-ի հայաստանյան ներկայացուցիչ լինելը, ավտոմեքենաների ներկրումն ու վարձակալությունը, նաև հանդիսանում է գերմանական <Զեդեֆ> /Zedef/ ավտոմատ փոխանցման տուփերի և անհրաժեշտ բոլոր աքսեսուարների պաշտոնական ներկրողը Հայաաստան:

Չինական FOTON մակնիշի մեքենաների վաճառքի սրահը՝ FOTON ARMENIA-ն ներկայում առաջարկում է FOTON-ի պիկապ եւ միկրոավտոբուս տեսակի մեքենաներ՝ մատչելի գներով: 16 նստատեղով VIEW CS2 VANմիկրոավտոբուսը համալրված է <Mitsubishi> ընկերության 2,4 լիտր աշխատանքային ծավալով բենզինային շարժիչով, օդորակիչով, տաքացուցիչով: Այն տրվում է նաև վարձակալությամբ՝ տրամադրելով նաև երաշխիքային սպասարկում բոլոր մեքենաների համար՝ 3 տարի կամ 100.000 կմ վազք:

<Ֆոտոն Թանլընդ> / FOTON TUNLAND/ մակնիշի պիկապը համալրված է Mitsubishi ընկերության 2,4 ծավալով բենզինային շարժիչով, վառելիքախնայող համակարգ՝ 100 կմ-ին ծախսում է 7,9 լիտր բենզին: Առաջարկվում է 4 եւ 2 դռնանի պիկապներ:

FOTON-ի Հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «ԱԿՇՆ ՔՈ» ընկերությունն առաջիկայում համալրելու է միկրոավտոբուսների տեսականին և բացելու ավտոմեքենաների սպասարկման ֆիրմային կենտրոն: Պատվիրված բոլոր պահեստամասերն ու անհրաժեշտ պարագաները պատվիրատուին են հասնում կարճ ժամկետներում:

FOTON ARMENIA` նոր մտահորիզոն,նոր հնարավորություններ…

Երևան,Արտաշատի խճ. 101/ 2
Հեռ.՝+374 91 491990,+374 10 491990

FB:FOTON ARMENIA

 

20141208104919_0019

 

foton-camion-volcadora-6x2-210-hp-606001-MLU20248736899_022015-F

 

40-5

 

848746735_824

 

200891813481

 

11210511_936766363048599_2827395725587148160_n

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն