Green Way տուրիստական ընկերությունը ջանում է զբոսաշրջային գործունեությունը շաղկապել հայապահպան ու մշակութապահպան գործունեության հետ

 

 

 

Green Way Travel  տուրիստական ընկերությունը բացի սիրված տուրօպերատոր լինելուց, նաև փորձում է անմասն չմնալ  Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներից: Դառնալով երիտասարդ լուսանկարիչ Գագիկ Սարգսյանի  Հավերժի ուղի>  խորհրդանշական խորագրով ցուցահանդեսի  հովանավորը, Green way տուրիստական ընկերությունը, ողջ հայության  հետ  յուրովի հիշում ու պահանջում է:  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում հայոց վշտի ու ցավի  անմորմոք պատառիկներն էին` 1,5 անմեղ զոհերի, որդեկորույս  մայրերի ու հայի արյունով ողողված փողոցների:

Sequence 02_3

Sequence 02_1

Green Way տուրիստական ընկերության հետ  Հայ Արտ> մշակութային կենտրոնում էին բոլոր նրանք  էին, ում համար թանկ են պատմական հիշողությունները:Այս լուսանկարների միջոցով  100 տարվա հեռվից  հիշեցվում  են  20-րդ դարասկզբի 1-ին ցեղասպանության մասին, որ դեռ չսպիացած վերքեր ունենք:  Ներկայացվեցին ինչպես լուսանկարչի աշխատանքները, այնպես էլ վերականգնված  լուսանկարներ` երիտասարդ սերունդներին պահ  տալով անցյալը իմանալու, ճանաչելու և պահանջատեր լինելու սուրբ պատգամը:

Պատկերներ, հերոս ֆիդայիներ ու դրվագներ մերօրյա ցեղասպանություններից, որ հավերժացել են երիտասարդ  լուսանկարչի  գործերում ու ներկաներին կոչում էին  համազգային  պահանջատիրության:

Մեր պատմական հայրենիք` դեպի Արևմտյան Հայաստան տուրիստական ուղևորություններ իրականացնելով, Green Way տուրիստական ընկերությունը ջանում է  զբոսաշրջային գործունեությունը շաղկապել  հայապահպան ու մշակութապահպան  գործունեության հետ և այս ցուցահանդեսը լավագույն վկայությունն է:

<Հավերժի ուղի> խորագրով ցուցահանդեսը դարձավ փոքրիկ մի մասնիկը անմար հիշողության  ու պահանջատիրության, հայոց համազգային միասնության:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն