«Գրին Վեյ Թրեվլ»- ձեր անմոռանալի հանգիստը մեր առաքելությունն է

«Գրին Վեյ Թրեվլ»   տուրիստական կազմակերպությունը աևդեն   3 տարի  լինելով  հայաստանյան տուրիստական շուկայում,  հասցրել է իր  ուրույն տեղը գրավել:  Հիմնադրվելով 2012թ-ին, նպատակ է ունեցել ճանաչելի ու գրավիչ  դարձնել Հայաստանը զբոսաշրջիկների համար, օտարերկրացիներին բացահայտել մեր երկրի պատմամշակութային գանձերը: Հավատարիմ անվանը, կազմակերպությունը գծագրել է «Կանաչ ճանապարհ» բոլորի համար:  Արտագնա և  ներգնա տուրիզմն ունենալով գործունեության թիվ 1 ուղենիշ, «Գրին Վեյ Թրեվլ»   տուրիստական կազմակերպությունը ստանձնել է որակյալ հանգստի կազմակերպման բավական պատասխանատու առաքելություն: «Գրին Վեյ Թրեվլ»   տուրիստական կազմակերպությունում պատրաստ են  համագործակցել բոլոր այն կառույցների հետ, ովքեր կիսում են իրենց  աշխատելաոճն ու նպատակները:

Ապրիլի 10-12-ը «Երևան» էքսպո ցուցահանդեսային համալիրում՝ Պրոմ էքսպո ընկերությունը ներկայացավ  “ԻնՏուր էքսպո” 2015 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսով:

Արդեն 2-րդ անգամ «Պրոմ Էքպո» ընկերությունը զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով հրավիրում է  «ԻնՏուր Էքպո» միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին իր նորարար զբոսաշրջային մոտեցմամբ »Բուժում Իսրայելում» շնորհանդեսով՝ ներկայացել էր նաև   «Գրին Վեյ Թրեվլ»  տուրիստական կազմակերպությունը՝  “Hi Medical” ընկերության հետ համատեղ:

Ներկայացվեցին   «Գրին Վեյ Թրեվլ»   ընկերության և Hi Medical-ի բացառիկ համագործակցության, Իսրայելում բուժվելու առանձնահատկությունների և առավելությունների, ինչպես նաև մեր երկրում համագործակցության հնարավոր  առաջարկների մասին:

10338324_464760380341773_9030672680193542753_n

Լինելով Հայաստանի Ներգնա Տուրօպերատորների Միության անդամ` «Գրին Վեյ Թրեվլ»    տուրիստական կազմակերպությունը ջանքեր չի խնայում Հայաստանում զարգացնելու ներգնա տուրիզմը: Հայաստանն ունի հարուստ հնագույն պատմություն և   ժամանակակից գրավչություն միաժամանակ՝ իր սքանչելի բնությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ, ավանդական հայկական ուտեստների բազմազանությամբ և, անշուշտ, հայկական անմիջական հյուրասիրությամբ, որ հնարավոր չէ գտնել աշխարհի և ոչ մի անկյունում:   «Գրին Վեյ Թրեվլ»  տուրիստական կազմակերպությունը տուրիզմի միջոցով փորձում է ճանաչելի դարձնել Հայաստան աշխարհն իր հարուստ պատմամշակութային կոթողներով, հինավուրց եկեղեցիներով և  հայկական հրաշալի ճարտարապետութ յան փառահեղ նմուշներով:

«Գրին Վեյ Թրեվլ»   — ձեր անմոռանալի հանգիստը մեր առաքելությունն է:

 ՀՀ,ք. Երևան,Նալբանդյան 5, 3-րդ հարկ, 34 և 35 սենյակներ:

 Հեռ.`(+374 93)388 300,( +374 96)388 300

www.greenway.am/en
info@greenway.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն