Made in Armenia ցուցահանդեսի ժամանակ Van Ardi գինիների տաղավարը մշտապես այցելուների ուշադրության կենտրոնում էր

11393144_1434313273544041_1477407511936964338_n

«Վան Արդի» գինեգործական ընկերությունը վաղուց է ինչ արժանացել է գնորդների գնահատանքին և արժանիորեն բարձր դիրք է գրավել բազմաթիվ գինեգործ ընկերությունների շարքում: Նրա արտադրանքը հասցրել է սիրվել ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք այլ երկրների գինեսեր հասարակության շրջանում: Դրա վառ ապացույցն է այն, որ վերջերս Երևանում կայացած «Made in Armenia» ցուցահանդեսի ժամանակ «Վան Արդիի» տաղավարը մշտապես այցելուների ուշադրության կենտրոնում էր և նրա ներկայացրած գինիները բոլոր համտեսողների կողմից բարձր գնահատականների և գովեստի խոսքերի էին արժանանում:

van-ardi-wines

«Վան Արդին» իր գինիների արտադրության մեջ օգտագործում է բացառապես սեփական խաղողի այգիների բերքը, ինչը ընկերությանը հնարավորություն է ընձեռում վերահսկել հումքի որակը և այն մշտապես բարձր մակարդակի վրա պահել: Այդ է պատճառը, որ ընկերության կողմից ներկայացված գինիները արժանանում են նույնիսկ ամենաքմահաճ գինեսերների հավանությանը: 2015 թվականին կայացած ամենամյա «Արենի» փառատոնի ժամանակ Վան Արդի ընկերության կողմից ներկայացված «Van Ardi Reserve» և «Kakhet Areni Haghtanak» գինիները «Լավագույն կարմիր գինի, 1-ին կարգ» անվանակարգում զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը: Նույն «Van Ardi Reserve» գինին 2016 թվականին արծաթե մեդալի է արժանացել միջազգային հեղինակավոր «Mundus Vini» մրցանակաբաշխության կողմից: Այս և մի շարք այլ արժեքավոր մրցանակները վկայում են այն մասին, որ «Վան Արդին» հայկական գինեգործության լավագույն ավանդույթների կրողն է ու շարունակողը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՇՈՒՏՈՎ…

_mg_9028 _mg_9012 _mg_9027 _mg_9030 _mg_9043 _mg_9106 _mg_9108 _mg_9141 _mg_9143 _mg_9144

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն