Mayer Plast․ ԲԱՑԱՌԻԿ ՈՐԱԿ, ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄՐՈՒԹՅՈՒՆ

 Mayer Plast  ընկերությունը զբաղվում է եվրոպական չափանիշներին համապատասխան, մետաղական, պլաստիկ խողովակների, կցամասերի (ֆիտինգների) և այլ պարագաների արտադրությամբ և վաճառքով։ Ընկերությունը համալրված է արհեստավարժ, հմուտ և գործին նվիրված մասնագետներով, որոնց թողարկած արտադրանքը բավարարում է նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները: Այստեղ ապահովվում է ժամանակակից դիզայն, բացառիկ որակ, հուսալիություն և ամրություն: Պատահական չէ, որ Mayer Plast-ը Հայաստանյան շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը։ Որակյալ արտադրանք ստանալու հիմնական նախապայմաններից մեկը որակյալ հումքն է և այս առումով Mayer Plast -ը ձեռք է բերում միայն որակյալ, բոլոր չափանիշներին համապատասխանող հումք։
Mayer Plast ընկերության արտադրանքի շարքում են՝
• տարբեր չափերի պոլիմերային և մետաղապլաստմասե խողովակներ
• համակցող դետալների և հենքային ամրանների լայն ընտրանի
• ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարներ և այլն։
Թողարկվող խողովակաշարերի լայնածավալ համակարգերը, ինչպես նաև համակցող դետալների ամենալայն ընտրանին նախատեսված է շինարարական ամենատարբեր աշխատանքների համար։ Mayer Plast-ն ապահովում է թողարկվող արտադրանքի բարձր որակը և պատասխանատու է սպառողի առաջ։
Գնե՛ք հայ արտադրողից և ձեր ներդրումն ունեցեք մեր երկրի տնտեսության ու բանակի հզորացման գործում։
Հասցեն՝ Էրեբունի, Դավիթ Բեկ 140, հեռ․ 010 573130, 077 089877, 091 400565

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն