MDF -groups՝ միշտ ձեր կողքին

MDF_LOGO (1)

MDF գրուփսը 18 տարվա պատմություն ունի: Զբաղվում է բժշկական նյութերի և բուժսարքավորումների արտադրությամբ և վաճառքով: Շուրջ 3 տարի է հանդիսանում է չինական Մեդ-Ապոլո, իտալական Պագանի, հարավկորեական Դայեանգ հայտնի բրենդների բացառիկ արտադրող ներկայացուցիչը Իրանում: Հիմնելով գործարան՝ ձեռք են բերել մասնաճյուղի կարգավիճակ և իրականացնում են արտադրություն՝ չզիջելով թե որակապես, թե գնային առումով:

MDF2
MDF գրուփսը մասնագիտացած է դերմատոկոսմետոլոգիայի՝ մաշկի խնամքի և կոսմետիկ միջամտության, ֆիզոիոթերապևտիկ, էսթետիկ բժշկության ոլորտում լայնորեն կիրառվող բուժսարքավորումների արտադրության մեջ: Ընկերությունը մեծապես հայտնի է նաև իր մեզոթերապևտիկ` դեմքի խնամքի և երիտասարդացման համար նախատեսված բուժսարքավորումների արտադրության շարքով, որ բռնել է որակական փորձություն հատկապես էսթետիկ բժշկության լավագույն կլինիկաներում: Տարիներ շարունակ գործունեություն ծավալելով մերձավորարևելյան երկրներում՝ Դուբայում, Իրաքում, Արաբական Միացյալ էմիրություններում, Քուվեյթում, ինչպես նաև Պակիստանում, Նիգերիայում, Գանայում, MDF գրուփսը որդեգրել է մշտապես դեպի առաջընթաց և զարգացում նշանաբանն ու դարձել ոլորտի առաջատարներից ողջ աշխարհում: Լավագույն ցուցանիշը՝ բուժաշխատողների գոհունակությունն ու հաճախորդների գովասանքի խոսքերը են:

Երևանում  անցկացված “Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015” 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի օտարերկրյա հյուր-մասնակիցներից էր նաև MDF գրուփսը՝ հայ սպառողներին ներկայանալու և նոր  համագործակցության հեռանկարների ակնկալիքով:

MDF 1

MDF գրուփսի տեսականու մեջ առանձնանում է ինչպես նաև սպորտային բժշկության մեջ մեծապես կիրառվող կպչուն ժապավենները, որոնք դրվելով վնասված  հատվածին, ունենում են արագ ցավազրկող ազդեցություն, այնպես էլ  էսթետիկ բժշկության ասպարեզում լայն կիրառություն  ստացած թելերի արտադրությունն ու վաճառքը, որ մեծապես նպաստում է դեմքի երիտասարդացմանն ու կնճիռների հարթեցմանը :

 

 

MDF 4

Ոլորտում  տարիների փորձառություն մասնագիտական մոտեցում ու խստապահանջ վերաբերմունք  մշտական ուսուցում-վերապատրաստումներ մինչև 10 տարվա երաշխիք  և ետերաշխիքային սպասարկում՝ և իհարկե՝ որակ, որ կասկածից դուրս է:

Ահա այն չափանիշները, որոնց համար արժե դառնալ MDF գրուփս –ի գործընկերը:

MDF գրուփս՝ միշտ ձեր կողքին:
Իրան,Թեհրան՝ «Էմ Դի Էֆ-Գրուփս» ընկերություն:

Հեռ.՝ +98 21 2288 7456, Ֆաքս՝ +98 21 2284 9048
Գայանե Եղիազարյան
«Էմ Դի Էֆ-Գրուփս» ընկերության բժիշկ-կոնսուլտանտ,
դերմատո-կոսմետոլոգ
Հեռ.`00989131142712

www.mdf-groups.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն