SUPER CRYSTAL ընկերությունն արժանացավ ոսկե մեդալի

«Կրիստալ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում կենցաղային քիմիա արտադրող առաջատար ձեռնարկություններից մեկը: Ընկերությունը արտադրում է բարձրորակ մաքրման միջոցներ, կենցաղային պարագաներ, մեքենայի խնամքի միջոցներ և գրենական պիտույքներ: Ընկերությունը մշտապես ձգտում է իր արտադրանքը դարձնել առավելագույնս արդյունավետ, որակյալ և գնային առումով գրավիչ, որպեսզի այն բավարարի նույնիսկ ամենախստապահանջ սպառողին: «Կրիստալ» ընկերությունը մեծ կարևորություն է տալիս թողարկվող արտադրանքի որակի հսկողությանը: Արտադրական ողջ պրոցեսը` սկսած հումքի և նյութերի մուտքից և վերջացրած պատրաստի արտադրանքի արտահանմամբ, վերահսկվում է բարձրակարգ ինժեներների և տեխնոլոգների կողմից, ինչը բացառում է անորակ ապրանքի թողարկումը: Արտադրությունն իրականացվում է բացառապես որակյալ հումքով` միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: «Կրիստալի» արտադրանքը բազմաթիվ ընտանիքների համար դարձել է առօրյա կյանքի անբաժան մասը: Ընկերությունը իր հիմնադրման օրից ձգտել է առաջնորդվել հայրենական սպառողի պահանջներով և բարձր պահել հայրենական արտադրանքի պատիվը: Քայլելով ժամանակի հետ համընթաց, «Կրիստալը» անընդհատ գտնում է նոր գաղափարներ և առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են բարելավել արտադրանքը. Այն մշտապես ընդլայնում է իր տեսականին՝ փորձելով գնորդներին առաջարկել նոր և ավելի արդյունավետ արտադրատեսակներ:

 

SUPER CRYSTAL ոսկե մեդալի

dsc_8601

dsc_8801

dsc_8622

dsc_8597

dsc_8796

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն