«VENGE» ՍՊԸ-ն օդամղիչների և օդափոխիչների տեղադրման աշխատանքներում մեծ ներդրում ունի

logo (1)

Շինարարական ոլորտում, օդամղիչների և օդափոխիչների տեղադրման աշխատանքներում մեծ ներդրում ունեցող  «VENGE» ՍՊԸ-ն արդեն  5 տարի , իր  ակտիվ  գործունեությունն է ծավալում:Այս տարիների ընթացքում ընկերությանը  հաջողվել է  բարձրակարգ  սպասարկման միջոցով իրականացնել ինժեներական աշխատանքների  արդյունավետ լուծում:

Ընկերությունն առաջարկում է հետևյալ  ծառայությունները`

  • Ճարտարապետություն և դիզայն
  • Նախագծում
  • Շինարարություն
  • Վերանորոգում և հարդարում
  • Ինժեներական համակարգեր
  • Սպասարկում
  • Վերահսկում և աուդիտ

«VENGE»-ի բոլոր մասնագետները ստացել են  բարձրագույն կրթություն և   շինարարական ոլորտում ունեն երկարամյա փորձ,արդյունքում  պատվիրված աշխատանքները իրականացվում են բարձր որակով` ամրագրված սեղմ ժամկետում:

<<ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ>> 2016 ցուցահանդեսը Հայաստանում անցկացվող  ամենամեծ միջազգային մասնագիտացած ցուցահանդեսներից մեկն է: Պրոմ էքսպո ընկերության կողմից նախաձեռնած ցուցահանդեսը մասնակիցներին ու այցելուներին հնարավորություն ընձեռեց գործնական կապեր հաստատել միմյանց հետ:Ցուցահանդեսին մասնակցում էին  բնագավառը ներկայացնող ավելի քան 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից, որոնք սպառողին ներկայացան  ոլորտի նորամուծություններով:«VENGE» ՍՊԸ-ն ցուցահանդեսի անդրանիկ մասնակիցներից էր:Ընկերության տաղավարը առանձնանում էր իր ինքնատիպությամբ,դիզայներական յուրահատուկ լուծումներով:Երեք օրերի ընթացքում տաղավարը մշտապես  մարդաշատ էր:

timthumb

919737_555783711110815_711024325_o

1014934_586356454720207_507190398_o

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն