Վերջին նորություններ
enhyru

Ազնվություն, արդարամտություն, պատասխանատվություն. Մանթաշյանցի գործարար վարքականոնը

download

Մանթաշյանց գործարարի մասին ժամանակակիցներն առասպելներ էին պատմում: Մարդկային բարձր որակներն ու խորաթափանցությունը, անշուշտ, դժվարին ու հետևողական աշխատանքի արդյունք էին:  Սիրով լսում էր իրեն շրջապատող մարդկանց կարծիքներն ու խորհուրդները, բայց մշտապես ինքն էր որոշում ընդունողը: Նրա բոլոր կարևորագույն գործերի, նյութական հաշիվների կատարողները, գանձապահները, արտադրության ղեկավարներն ու հսկիչները, աշխարհով մեկ սփռված առևտրական գրասենյակների պետերը, որպես կանոն, ազգությամբ հայ էին: Ուշագրավ է , որ գործարարության վարման Մանթաշյանական «համակարգի» սկզբունքներից շատերը կիրառվում են նաև համաշխարհային գործարար փորձում:  Հայ գործարար սերնդի այսօրվա  ներկայացուցիչների համար անգնահատելի ծառայություն կարող է մատուցել ծանոթությունը  հայ մեծ բարերար ու գործարար Մանթաշյանցի գործարարության վարման վարքականոնը:  «Hayacq. am»-սիրով ներակայացնում է  մեծագույն հայի բիզնես վարքականոնի որոշ սկզբունքներ:

  • Մանթաշյանը նախապես կատարում էր աշխատանքի որոշակի բաժանում և գործերի առևտրական մասը վարում էր անձամբ, Թիֆլիսի՝ իր իսկ հիմնած գրասենյակում:
  • Գործարարը կատարում էր գործի այն մասը, ինչին քաջատեղյակ էր, իսկ արդյունաբերության հետ կապված բոլոր այլ բնույթի խնդիրների լուծումը հանձնարարում էր համապատասխան մասնագետներին, որոնց ծառայությունները գնահատում էր բարձր վարձատրությամբ:
  • Երբեք գործը չէր հետաձգում, անմիջապես կազմակերպում էր նամակների առաքումը՝ պատասխանները գրելով նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Դժվարանալու դեպքում նոր միայն դիմում էր թարգմանչի օգնությանը:
  • Մասնագետների ընտրությունը կատարում էր՝ առաջին հերթին գնահատելով տվյալ մասնագետի մարդկային բարձր արժանիքները՝ ազնվությունը, արդարամտությունը, պատասխանատվությունը և այլն: Պատահական չէ, որ նրա գործավարները աչքի էին ընկնում կայուն բարոյական առաքինություններով:
  • Մասնագետների ընտրության ժամանակ, բացի մարդկային արժանիքներից, առաջնորդվում էր նաև երկու այլ հիմնական սկզբունքներով.

ա) կարևորում  էր  կրթությունը, տվյալ անձնավորության խոր գիտելիքները, օտար լեզուների իմացությունը, այսինքն` ինչ- պես ինքն էր ձևակերպում, «ուսյալ լինելու» հանգամանքը,

բ) առավելություն էր տալիս գործիմացությանն ու փորձառությանը:

  • Մասնագետներից յուրաքանչյուրին հանձնարարում էր այնպիսի աշխատանք, որը համապատասխանում էր նրա նախասիրություններին և ընդունակություններին: Այդ պատճառով էլ նրա աշխատողներն իրենց վստահ ու ոգևորված էին զգում՝ գտնելով իրենց ճիշտ տեղը կյանքում:
  • Մեծ հարգանքով էր վերաբերվում և շատ բարձր էր գնահատում արհեստավորներին: Ավելին, իր համար մեծ պատիվ էր համարում նրանց սատարելն ու մեծարելը:
  • Սիրում էր իրեն շրջապատել բանիմաց ու կիրթ մարդկանցով: Նա բոլորին գնահատում էր ըստ արժանվույն, իրենց կատարած գործերին համապատասխան:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն