ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Առավել բարդացած` 3-րդ եւ 4-րդ աստիճան սկոլիոզի դեպքում բուժումն իրականացվում է վիրահատական եղանակով


🔴 Oրթոպեդ — վերտեբրոլոգ Կարապետ Մոմջյանն անդրադառնում է սկոլիոզին, առաջացման պատճառներին և այս խնդրի արդյունավետ լուծման գործում կորսետների դերին:
‼ Հիշեք՝ ցանկացած հիվանդություն կարելի է կանխարգելել և բուժել, եթե ժամանակին դիմեք մասնագետի օգնությանը: Ուշադիր եղեք ձեր առողջության հանդեպ և ապրեք լիարժեք կյանքով:
Հերթագրվել 📞+374 94 178585
⚕ Էրեբունի ԲԿ / Տիտոգրադյան 14
🔴 Սկոլիոզը առավել հաճախ հանդիպող ողնաշարային հիվանդություններից է, որի ախտանիշներն արտահայտվում են ոսկրային, նյարդային, սրտանոթային, շնչառական համակարգերի ներգրավմամբ: Այն, ըստ ողնաշարի թեքման փուլի, բաժանվում է չորս աստիճանի.
✔ առաջինը՝ 0-10
✔ երկրորդը՝ 10-25
✔ երրորդը՝ 25-40
✔ չորրորդը՝ 40-ից բարձր
Սկոլիոզը նկատելի է դառնում հիմնականում երկրորդ աստիճանի դեպքում։ Սկսում են այտուցվել ողնաշարի հարակից մկանները, ողնաշարը թեքվում է դեպի մկանային հատվածի կողմ։ Առաջին հերթին պետք է ուշադիր հետևել երեխայի աճման ընթացքին։ Սկոլիոզը նկատելուն պես պետք է դիմել մասնագետին՝ հստակ հասկանալու համար, արդյո՞ք տվյալ հիվանդությունն է, ի՞նչ բուժում է հարկավոր եւ ինչի՞ց է առաջացել։
⛔ Սկոլիոզի բարդացած փուլում (3-րդ եւ 4-րդ աստիճանների դեպքում) բուժումը կատարվում է վիրահատական տարբերակով։ Ժամանակին դիմեք մասնագետի օգնությանը և թույլ մի տվեք, որ հիվանդությունը բարդանա:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն