ՀՈՒԶԱԿԱՆ ԱՅՐՈՒՄ․ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Կյանքը լի է առօրյակենսակերպի մշտական փոփոխություններով, հաճելի ,մյուս կողմից ոչ ցանկալի պահերով։Անխուսափելի են սթրեսները ինչպես առօրյայում,այնպես էլ՝ մեզ շրջապատող միջավայրում:Ինչպե՞ս է մարդը կարողանում հակազդել այդ փոփոխություններին:Ինչպե՞ս հասկանալ` ֆիզիոլոգիական ,հուզական,սոցիալական փոփոխությունները հուզական այրու՞մ են,նյարդային հյուծվածության նշա՞ն,թե՞ բոլորովին այլ դրսևորում։

Հուզական այրումը 1970-ականներին բնորոշել էՖրեյդենբերգը,այնուհետև բազմաթիվ մասնագետների և հոգեբանության տարբեր ճյուղերի ուշադրության կենտրոնում է եղել:Ըստ Լեյտերի ևայլոց հետազոտությունների՝ հուզական այրումը բացասական հոգեվիճակի՝ ֆիզիկական,վարքային,հուզական և իմացական համակարգի ֆունկցիոնալ փոփոխությունն է և առաջանում է մշտական սթրեսների պատճառով:

Հաճախ մարդը, բախվելով տարբեր իրավիճակների ու դժվարությունների հետ, ցանկանում էգտնել հարցի պատասխանը,թե ինչով է պայմանավորված փոփոխությունը ,ինչպես լուծում տալ հարցին:Մասնագետները նշում են, թե ինչը կարող է հանգեցնել հուզական այրման։Օրինակ՝ մշտական հոգնածության զգացումը,որը կարող է հանգեցնել դյուրագրգիռ վիճակի,ոչ բավարար քունը,անքնությունը,գերզգայունությունը։

Մարդը դյուրագրգիռ է անգամ փոքր մանրուքների նկատմամբ, նվազում է մոտիվացիան։Աշխատավայրում,ինչպես նաև այն իրավիճակներում,երբ հաճախ անհրաճեշտ է լինում որոշումներ կայացնել,ծագում են դժվարություններ, կամ նվազում է որոշումներ կայացնելու արդյունավետությունը։Թեթև հանձնարարություններն անգամ դժվար են թվում,նկատվում է հուզական անկայունություն.մարդը դժվարությամբ է կառավարում իր հույզերը։

Նկատվում են կյանքի նկատմամբ ոչ լավատեսական մոտեցումներ,դատարկության զգացում,ընկճվածություն,զայրույթ,որոնք կարող են ուղղված լինել և՛ իրեն ,և՛ արտաքին աշխարհին։ Փոխվում են սոցիալական շփումները շրջապատող միջավայրի հետ,անգամ մտերիմների և հարազատների շրջանում,հաճախ հանգեցնում է միջանձնային կոնֆլիկտի։
Շատերը միայնության զգացում են ունենում, որն անդրադառնում է նաև հոգեկանի վրա։ Իսկ այն, ինչը նախկինում հետաքրքրություն էր առաջացնում և հաճույք  պատճառում,դադարում է այդպիսին լինելուց։ Փոխվում է ախորժակը, դիմադրողականությունն ընկնում է, և մարդն սկսում է հաճախակի  հիվանդանալ :

Ըստ ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի հետազոտությունների արդյունքների (դրանք անցկացվել են ուսանողների շրջանում)`տարեցտարի քննությունների շրջանում նկատվել է դիմադրողականության անկում,որովհետև հատկապես քննաշրջանի ընթացքն է ուսանողների համար սթրեսային:

Հաճախ նկատվում են գլխացավ,ցավ ստամոքսի շրջանում:

Համաձայն 2015 թվականի Բիյանչիի և այլոց հետազոտությունների՝ հուզական այրման վաղ փուլում նկատվում են էներգիայի անկում և մոտիվացիայի նվազում։Եթե վաղ փուլում այն չի հաղթահարվում,կարող է հանգեցնել տագնապայնության,  ինքնագնահատականի  փոփոխության և դեպրեսիայի:Անհրաժեշտություն է առաջանում, որ մարդը բավականաչափ ժամանակ տրամադրի ինքնախնամքին,զբաղվի ինքն իրենով՝գործի դնելով ողջ ներուժը և հնարավորություններն ու միջոցները,միաժամանակ վերագտնելով կյանքի նկատմամբ հետաքրքրությունը:

Ժենյա Վարդանյան

Հոգեբան, Եվրոպական քոուչինգի ֆեդերացիայի քոուչ,թրեյներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն