ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

ԲԱՑՎԵՑ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱԿ ԷՆԴՈՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

«Ավագ» բժշկական կենտրոնում արդեն գործում է նորագույն սարքավորումներով հագեցած և բուժման գերմանական չափանիշներ որդեգրած, Հայաստանում միակ Հայ-Գերմանական էնդոպրոթեզավորման կենտրոնը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին միջազգային ճանաչում վայելող գերմանացի պրոֆեսոր, օրթոպեդ-վնասվածքաբան Ewald Häring-ը, Evromed-K implant -ի տնօրեն ՝Harald Kistmacher-ը, առողջապահության ոլորտի լավագույն մասնագետներ, բժիշկներ, հյուրեր: Հայ-Գերմանակական էնդոպրոթեզավորման կենտրոնը Եվրոպական չափանիշներին համապատասխան, վերանորոգված և գեղեցիկ կահավորված, նորագույն սարքավորումներով և տեխնիկապես հագեցված բժշկական հաստատություն է, որտեղ կարելի է իրականացնել բացառիկ վիրահատություններ և էնդոպրոթեզավորման ոլորտի համաշխարհային ձեռքբերումները առավելագույնս ներդնել Հայաստանում։ Սա նոր հնարավորություններ կբացի նաև հայ օրթոպեդների առաջ, ովքեր կարող են մասնակցել վիրահատություններին, ծանոթանալ նորամուծություններին, ձեռք բերել փորձառություն: Հայ-Գերմանական էնդոպրոթեզավորման կենտրոնում իրականացվելու են խոշոր հոդերի՝ ծնկահոդի և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումներ, արթրոսկոպիա, կոտրվածքների վիրահատական միջամտություններ, ջլակապանային համակարգի և հոդերի պլազմոթերապիա, կոտրվածքների կոնսերվատիվ բուժում: Եվ այս ամենն իրականացվելու է նորագույն սարքավորումներով ու մեթոդներով:

Հերթագրվելու համար զանգահարեք 094182881 (Whatscapp,Viber)

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն