ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Այսօր Ոստիկանության օրն է`ՇՆՈՐՀԱՎՈՐ

77037

Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր:

Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ:

Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերան ոստիկաններ,

Շնորհավորում ենք բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Գնահատելով դժվարին ու պատասխանատու Ձռր   կատարած աշխատանքը, Ձեր անուրանալի ներդրումը   մեր պետականության կայացման գործում «Հայացք» Փրոդաքշնի ողջ անձնակազմը  շնորհավորելով  Ձեզ  մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում է բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Մասնագիտական տոնի առթիվ` մեր ոստիկանական համակարգի աշխատակիցներին,մասնավորապես ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ողջ անձնակազմին  մաղթում ենք  կամք, վճռականություն և հաջողություններ աշխատանքում`իրագործելու այն մեծ պարտականությունները, որ ստանձնել եք մեր պետության և ժողովրդի առջև` որպես այս դժվարին, պատասխանատու , պատվաբեր գործունեության ոլորտի ներկայացուցիչներ:
«Հայացք» Փրոդաքշն

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն