Վերջին տարիներին բնակչության, հասարակական խմբերի, անհատների սոցիալ- տնտեսական բարեկեցության մակարդակը գնահատելու և նրանց կողմից նյութական բարիքների հասանելիությունը բնութագրելու համար ավելի ու ավելի հաճախ կիրառվում է կյանքի որակ հասկացությունը:
Ս.թ. նոյեմբերի 6-7-ը «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնի կոնֆերանս դահլիճում, ժամը 10:00-ին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի և Հայկական hակածերացման բժշկական ասոցիացիայի գործադիր կոմիտեների նախաձեռնությամբ տեղի կունենա համատեղ գիտապրակտիկ համաժողով` “ Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում” թեմայով :
Երկօրյա համաժողովի շրջանակներում Դուք կծանոթանաք առողջությամբ պայմանավորված կյանքի որակի բազմապրոֆիլ մոտեցմանը։
Պատվիրակների ենթադրյալ քանակը 400-500 հոգի։
Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում” գիտաժողովին իրենց զեկույցներով հանդես կգան ոլորտի մասնագետները.

Հայաստանի հակատարիքային բժշկության ասոցիացիայի նախագահ, “Նատալի ֆարմ Մալաթիա” ԲԿ-ի կանացի խորհրդատվության մասնագետ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ. Ինա Գեորգիի Պերսոյան

“Էլիտ-Մեդ” բժշկական կենտրոնի ուրոլոգ , Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ՝ Գևորգ Վլադիմիրի Գրիգորյան

«Դա Վինչի » պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կենտրոնի էնդոկրինոլոգ, դիետոլոգ Հասմիկ Յուրիի Աբովյան

Բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ-ի Ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի (Լազերային և էնդոսկոպիկ ուրոլոգիայի բաժանմունք) գիտապրակտիկ ղեկավար Երվանդ Սերգեյի Հարությունյան

“Սոմնուս” քնի խանգարումների և շարժողական խանգարումների վերականգնողական կլինիկայի նյարդաբան, սոմնոլոգ, բ.գ.թ. Սամսոն Գաբրիելի Խաչատրյան

ԵՊԲՀ-ի Նյարդաբանության ամբիոնի՝ նյարդաբանական ծառայությունների և № 2 բուժմիավորման նյարդաբանության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Լիդիա Գրիգորի Գիմոյան

ԿՀՄԻ ԲԱԿ Երևան /Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի/ նյարդաբան Անուշ Աշոտի Գասպարյան

Բժշկական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, «Դա Վինչի» կլինիկայի տնօրեն Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյան
Համաժողովին հրավիրված են հատուկ հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Շվեցարիայից:
— Կոնստանտինոս Լուկիդիս MD, առաջատար արյունաբան, ներքին հիվանդությունների համալսարանական կլինիկա ՝ «Bruderholz« Բազել, Շվեյցարիա:
— Ս.Յու.Կալիչենկո- պրոֆեսոր բ.գ.դ. ՄԺԲՀ (РУДН) էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ , «Պրոֆեսոր Կալիչենկոյի կլինիկայում» գիտական ղեկավար (Ռուսաստան, Մոսկվա):
Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու համաժողովին:
Գլխավոր հովանավորներ` Takeda, Astellas
Հովանավորներ` Prom-Test,Bayer Health Care, Recordati, Unipharm
Տեղեկատվական հովանավորներ`
Med-Practic, News.am Medicine, Առողջություն ամսագիր, Analitik.am,Hayacq.am
Գործընկեր` Platinium.ink
Հարգանքով ՝ Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիա
+374 91 551 217