Վերջին նորություններ
enhyru

Առողջ ու որակյալ սնունդ գնահատողները գիտեն MAKFA-ի համը

makfa_italy

Ալյուր, մակարոնեղեն, ձավարեղեն և ընդեղեն արտադրող ընկերությունների բազմազանության մեջ, անշուշտ,  դժվար է ընտրություն կատարելը: Առաջարկվող MAKFA ապրաքանիշն ունի իր առանձնահատկությունը, որն ավելի շահեկան է դարձնում  հենց այս ապրանքատեսակի օգտագործումը:  Այս ապրաքանիշն արդեն իսկ մեծ ճանաչում է վայելում սպառողների շրջանում: Ռուսական ընկերության ներկայացրած  արտադրանքի լայն տեսականին  պահանջված է ոչ միայն Ռուսաստանում, Հայաստանում, ԱՊՀ-ում, այլև աշխարհի շատ երկրներում:48ed1fff3415bbab6134c290a5949a11

«Միմիայն որակյալ և բնական մթերք». ընկերությունը որդեգրել է հենց այս սկզբունքը և խստորեն հետևում է դրա յուրաքանչյուր տառին: Ողջ արտադրանքն անցնում է որակի խստագույն ստուգում՝ սկսած հումքից և վերջացրած  արդյունքով: Ստուգումն իրականացվում է՝ շնորհիվ ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած սեփական լաբորատորիաների համակարգի: Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև արտադրանքի փաթեթավորմանը. այն որակյալ է, էկոլոգիապես անվտանգ, հուսալիորեն պաշտպանում է արտադրատեսակը, հարմար է և սպառողի համար գրավիչ:

Առողջ, որակյալ սնունդ ը հիմքն է բարեկեցիկ, էներգիայով լեցուն և լիարժեք կյանքի: Օգտագործեք  MAKFA ապրաքանիշով թողարկված սննդամթերք և համոզվեք ինքներդ:

MAKFA Ալյուր

makfa alyur

MAKFA-ն պահպանում է ալրաղացության ու ալյուրի արտադրության՝ Ռուսաստանի դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները և թողարկում է գերազանց որակի ալյուր:  Ընկերությունն ապահովում է  կայուն որակ և ներկայացնում բարձր հատկանիշներով օժտված ապրանքատեսակ՝ անկախ ցորենի կոնկրետ տեսակի հատկություններից: Կարևորն այն է , որ ալյուրի արտադրության մեջ չեն օգտագործվում  քիմիական  բարելավիչներ և արտադրանքի սպառողական որակն ապահովելու համար չեն կատարվում սրբագրումներ: Պատահական չէ, որ MAKFA-ի ալյուրն արժանացել է Ռուսաստանի՝ «Ժողովրդական մարկա» ազգային պարգևին: Օգտագործելով  MAKFA-ի ալյուրը, կարող եք վստահ լինել, որ պատրաստված տարբեր տեսակի խմորեղենը, յուրօրինակ և օգտակար ուտեստները  յուրաքանչյուր օր կգոհացնեն ընտանիքի անդամներին ու հյուրերին:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն