ԱՐԳԱՆԴԻ ԷՆԴՈՄԵՏՐԻՈԶՆ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանն անդրադառնում է կանաց շրջանում մեծ տարածում ունեցեղ էնդրիոմետրիոզին, ախտանշաններին առաջացրած բարդություններին և բուժմանը: Էնդոմետրիոզը հիվանդություն է, որի ժամանակ էնդոմետրիումի` արգանդի խոռոչի ներքին շերտի` լորձաթաղանթի բջիջները տեղակայվում են արգանդի խոռոչից դուրս, տարբեր հյուսվածքներում և օրգաններում: Տեղակայվելով օտար տեղում, այդ բջջիները շարունակում են կենսագործել այնպես, ինչպես իրենց նորմալ տեղակայման վայրում, այսինքն, փոփոխությունները, որոնք տեղի են ունենում արգանդի լորձաթաղանթում դաշտանային ցիկլի ժամանակ, կատարվում են նաև օտար տեղակայման վայրում: Էնդոմետրիոզը իր տեղակայմամբ տարբերակվում է սեռական (գենիտալ) և արտասեռական (էքստրագենիտալ) տեսակների: Գենիտալ էնդոմետրիոզը լինում է ներքին` արգանդի պատերի հաստության մեջ (ադենոմիոզ) և արտաքին` արգանդից դուրս (արգանդափողերի, ձվարանների, հեշտոցի, հեշտոց-ուղիղաղիքային տարածության, կոնքային որավայնամզի): Էքստրագենիտալ էնդոմետրիոզը կարող է ախտահարել ցանկացած հյուսվածք և օրգան, անկախ սեռական օրգաններից: Ցանկացած տեղակայման էնդոմետրիոզի ամենատարածված արտահայտումներից են համարվում կոնքային ցավերը, որոնք հանդիպում են էնդոմետրիոզով հիվանդ կանանց մոտ 50-60% դեպքերում: Ցավը հիմնականում ուղեկցում է նրանց, սակայն ավելի է ուժեղանում դաշտանի ժամանակ: Ցավը հնարավոր է արտահայտվի միզարձակման, դեֆեկացիայի, սեռական հարաբերության ժամանակ, որը բերում է կյանքի որակի իջեցման, սթրեսների, դիսկոմֆորտի: Ադենոմիոզի ժամանակ դաշտանային ցիկլերը հիմնականում խանգարվում են, կրելով մասնավորապես հաճախակի և առատ բնույթ, որն էլ կարող է հիվանդի սակավարյունության պատճառ դառնալ: Էնդոմետրիոզով հիվանդ կանանց մոտ 40-50% -ին ուղեկցում է անպտղությունը, սակայն որոշ դեպքերում դեռևս անհայտ է պատճառահետևանքային կապը անպտղության հետ: Ներկայում կա էնդոմետրիոզի բուժման վիրահատական, դեղորայքային և կոմբինացված մոտեցումները, որն անհատական է՝ պայմանավորված հիվանդության կլինիկական ընթացքով, վերարտադրողական ֆունկցիայով և հիվանդի տարիքով: Վերարտադրողական տարիքում վիրահատական բուժման նպատակն է վերարտադրողական ֆունկցիայի վերականգնումը` հեռացնել էնդոմետրիոիդ կիստաները և օջախները, վերացնել առաջացած կպումային պրոցեսները, ստուգել և վերականգնել արգանդափողերի անցանելիությունը:

Բժշկի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 091 888860 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն