Արմեն Բաբայան. «Երբեք հիվանդին փորձարկումների չենք ենթարկում, եթե վստահ չենք հաջող ելքի մեջ»

Արմեն Բաբայան

«Հայր և որդի Բաբայաններ» բուսաբուժության կենտրոնում լիարժեք և երաշխավորված բուժվում են 14 հիվանդություններ: Այստեղ կիրառվում են բուժման նոր մեթոդներ, որոնց  հիմքում հնագույն բժշկության բուսական բաղադրատոմսերն են՝  կատարելագործված բուսաբույժ Էդվարդ Բաբայանի նորագույն մեթոդներով: Այսօրվա զրուցակիցը կենտրոնի հիմնադիր, բժիշկ Արմեն Բաբայանն է, ով սիրով պատասխանում է մեր հարցերին:

— Բժիշկ Բաբայան, կարող եք մի փոքր անդրադառնալ վիճակագրությանն  ու նշել, թե ավելի հաճախ ի՞նչ հիվանդություններով ու առողջական խնդիրներով են  Ձեզ դիմում:

— Իհարկե:  Իմ փորձն ու առկա տվյալները վկայում են, որ տարվա տարբեր ժամանակահատվածում գերիշխող առողջական խնդիրները միանգամայն տարբեր են լինում: Օրինակ, ամռանը սրանում են աղեստամոքսային,  գարնանն ու աշնանը՝ ողնաշարային և սիրտ-անոթային, իսկ ձմռանը մրսածության ու դրանից ծագած ամենատարբեր հիվանդությունները: Պետք է նշեմ, որ մեզ դիմողների մեջ բավական շատ են  ողնաշարային հիվանդություններ ունեցողները:

Իսկ ինչո՞ւ է այդպես, արդյո՞ք ողնաշարային հիվանդություններն այսօր այդքան տարածված են:

18741371_1472047166204128_136965317_n

— Ցավոք սրտի, ողնաշարային հիվանդություններն այսօր բավական տարածված են, ինպես նաև երիտասարդացել են: Եթե կար մի  ժամանակ, երբ օստեոխոնդրոզով հիվանդանում էին 40-50 տարեկանում,  ապա այսօր  20 տարեկան երիտասարդն անգամ կարող է ունենալ  ողնաշարի հետ կապված լուրջ  խնդիրներ: Իրականությունն այն է, որ երբեմն, չիմանալով տարիքը և նայելով ռենտգենը ժապավենը, անգամ չես էլ կարող մտածել, որ հիվանդ ողնաշարը երիտասարդի է պատկանում: Ուզում եմ նշել, որ լուրջ խնդիր է նաև այն, որ հիվանդը բժշկին դիմում է ծայրահեղ ծանր վիճակում, երբ անքուն գիշերները հաջորդում են միմյանց և,  ինչպես ժողովուրդն է ասում, դանակը հասել է ոսկորին: Դիմելուց հետո էլ հիվանդն անպայման ասում է՝ բժիշկ  ջան, վերջին հույսս  դու ես, ամեն ինչ փորձել եմ ու ամեն տեղ գնացել, ոչինչ չի օգնել: Բանն այն է, որ երբ հիվանդը դիմում է մասնավոր կլինիկա, կարծում է՝ իր բոլոր անհանգստությունները, հիվանդություններն ու առողջական խնդիրները այդտեղ կլուծվեն: Այսինքն, պատկերավոր ասած՝ գերն ուզում է նիհարել, ծերը՝ երիտասարդանալ, տգեղը՝ գեղեցկանալ…. Եվ այս հանգամանքը մեզ համար բավական լուրջ է խնդիրներ է հարուցում:

— Կարծես թե տարանջատեցիք մասնավոր ու պետական կլինիկաները, ո՞րն է դրա պատճառը և արդյո՞ք մարդիկ ավելի շատ հույսեր են կապում մասնավոր կլինիկաների հետ:

— Բանն այն է, որ երբ մարդը որևէ  կոնկրետ խնդիր ունի, օրինակ, աղիքային, դիմում  է մասնագիտացված կլինիկա՝ պրակտոլոգիայի ինստիտուտ: Այստեղ նա տվյալ խնդրով զբաղվող  բժշկին չի կարող ասել, որ, ենթադրենք, ունի նաև  ողնաշարային խնդիրներ: Իսկ երբ դիմում է մասնավոր կլինիկա, որ մասնագիտացած է տարբեր հիվանդությունների բուժմամբ, ապա փորձում է այդ պահին անհանգստացնող խնդիրների հետ միասին լուծել մյուսները ևս:

 -Բժիշկ, իսկ շա՞տ են այնպիսի դեպքերը, որ զգում եք՝ իսկապես դանակը ոսկորին է հասել:

-Ողնաշարային հիվանդությունների ժամանակ անհույս դեպքեր գրեթե չեն լինում, և հիվանդը կարող է լիովին բուժել: Նույնը չի կարելի ասել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների առչնությամբ: Երբեմն, այնպիսի բարդություններով են մեզ դիմում, որ, ցավոք, հրաժարվում  ենք նման հիվանդին ընդունելուց:  Մենք մի կարևոր սկզբունք ենք որդեգրել. երբեք հիվանդին փորձարկումների չենք ենթարկում, եթե վստահ չենք հաջող ելքի մեջ:  Եթե գիտենք, որ ոչնչով այլևս չենք կարող օգնել տվյալ հիվանդին, ապա հրաժարվում ենք բուժումից:

-Ձեր փորձից ելնելով, հավանաբար, կարող եք ասել, թե արդյոք գոյություն ունի՞ կանանց  ու տղամարդկանց հիվանդություններ տարաբաժանումը:՛

— Ձեր հարցին փորձելով պատասխանել, միայն կարող եմ ասել, որ կանանց շրջանում  ավելի շատ հանդիպում են ողնաշարի  պարանոցային հիվանդությունները, օրինակ, օստեոխոնդրոզը, տղամարդկանց շրջանում՝ միջողնային սկավառակի ճողվածքը, ռադիկուլիտը և այլն:   Աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ հիմնականում լյարդի խնդիրներ ունենում են  տղամարդիկ, քանի որ վերջիններս չարաշահում են ոգելից խմիչքը:

-Բժիշկ, հաճախ մարդիկ չեն դիմում բժշկի՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Արդյո՞ք այս հարցում ընդառաջում ենք:

18678964_1470917022983809_434348398_n

— Իհարկե, մարդկանց ամեն դեպքում փորձում ենք օգնել, գործում են զեղչային ճկուն համակարգեր: Հենց այս պահին բոլոր հիվանդությունների բուժման համար գործում է 20-30 տոկոս զեղչ:

-Նախկինում նշել ենք, որ բուժում եք 14 տարբեր հիվանդություններ: Այդ ցանկին ինչ-որ նոր հիվանդություն ավելացե՞լ է:

-Ոչ, դրա համար  երկար ժամանակ է հարկավոր: Նախընտրում ենք զբաղվել եղածների լիակատար ու կատարելագործված բուժմամբ:

-Բժիշկ, ավարտին կուզենայիք ինչ-որ բան ավելացնել:

— Միայն ուզում եմ ասել, որ մենք սիրով ենք ընդունում մեր հիվանդներին և փորձում ամեն կերպ օգնել նրանց: Թեև նշեմ, որ մեր մասին տարատեսակ խոսակցություններ ևս լսվում են: Խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր անգամ չեն տարբերում 3-րդ մասն ու 3-րդ մասիվը: Ասում են՝ 3-րդ մասիվում գտնվող այդ կենտրոնում լավ չեն բուժում՝ չնշելով ոչ մի լուրջ փաստարկ: Մի անգամ էլ հիվանդներիցս մեկն ասաց, որ աղեստամոքսային խնդիրներով մեզ դիմած հիվանդին մերսումներ են կատարել և նա սկսել է ողնաշարի շրջանում ցավեր ունենալ: Դա ուղղակի անհավանական է, քանի որ աղեստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ մերսումներն անթույլատրելի են: Պարզ է, որ այդ ամենն ընդամենը ժողովրդական բանահյուսություն է, սովորական հերյուրանք: Սկզբում այդ խոսակցությունները  նյարդայնացնում էին, սակայն հիմա բոլորն էլ հասկանում են՝ մեր կենտրոնը հեղինակություն է վայելում և նման բաներն անխուսափելի են:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն