ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

«Արմֆարմ» ՍՊԸ`որակյալ և մատչելի դեղորայք

logo

«Արմֆարմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ-ին և հանդիսանում է տեղական առաջատար դեղագործական կազմակերպություններից մեկը՝ առաջարկելով դեղորայքի և բժշկական հարակից ապրանքների լայն տեսականի:Կազմակերպության որդեգրած քաղաքականությունը – դա ազգաբնակչությանը որակյալ և մատչելի դեղորայքով ապահովելն է:

Կազմակերպությունը Հայաստանում գրանցել և ներմուծում է 200 –ից ավել անուն դեղորայք, որոնք ներմուծվում են անմիջապես արտադրողներից: Յուրաքանչյուր ներմուծման ժամանակ բոլոր դեղերը անցնում են մանրազննին լաբորատոր փորձաքննություն և միայն հետո հասնում վերջնական սպառողին:

«Արմֆարմ» ՍՊԸ-ն առաջարկում է նաև սննդային հավելումներ, որոնք ներմուծվում են միայն Եվրոպայի առաջատար արտադրողներից, որոնք հավստագրված են բազմաթիվ հավաստագրերով:

Յուրաքանչյուր տարի, մասնակցելուվ տարբեր ցուցահանդեսների, կազմակերպությունը մասնագետներին է ներկայացնում ինչպես նորագույն, այնպես էլ ջեներիկ դեղեր, որոնք գրանցվել են ՀՀ-ում:

expo1 expo4

Կազմակերպությունը իր առակցությունն է ցուցաբերում գիտական գրականության տպագրության և ուսանողների վերապատրաստման հարցերում: Կազմակերպում է գիտական սեմինարներ և միջոցառումներ տարբեր մասնագիտության բժիշկների համար:

Ավելացնենք նաև, որ «Արմֆարմ» ՍՊԸ-ն հանդիսանում է պետության կարիքների համար դեղերի առաջատար մատակարարներից մեկը:

Տեղեկությունների կամ առաջարկությունների համար կարող եք կապնվել կազմակերպության հետ 010 540 520 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն