Վերջին նորություններ
enhyru

Բյուրեղ՝ երեխաներին հարմար, երեխաների համար

11129793_844163458989459_1909052188472408692_n

“Մանկության աշխարհ” խորագրի ներքո,  հունիսի 6 – 8-ը Երևան էքսպո ցուցահանդեսային համալիրում ընթացավ 9-րդ միջազգային մասնագիտացված  ցուցահանդեսը: Մասնակից բազմաթիվ  ընկերություններ ցուցահանդեսի այցելուներին և հյուրերին առաջարկեցին ապրանքների և ծառայությունների իրենց առանձնահատուկ տեսականին: Առանձնահատուկ, որովհետև այն նախատեսված էր երեխաների համար: Ողջ աշխարհում լայնորեն ճանաչված, ազգային հպարտություն՝ «Ջերմուկ  Գրուպ» ընկերությունը, որ մեր երկրում հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող խոշորագույն ընկերություն է՝ հայտնի է  մեծ տեսականիով, մանկական էքսպոյին էր  ներկայացել փոքրիկների ծարավը լավագույնս հագեցնող <Մանկական Բյուրեղ> ապրանքանիշով:

Բյուրեղ՝ երեխաներին հարմար, երեխաների հարմար:

10653821_876155262456945_1329130276410217149_n

Ամենահամեղ ջուր մանկական բյուրեղը նաև  հարմար է գնային առումով: <Մանկական բյուրեղ>-ի տաղավարում իսկական իրարանցում էր, որ վարակեց ներկա բոլոր փոքրիկներին ու նրանց ծնողներին: Ուրախ տաղավար, հետաքրքիր խաղեր,  հաճելի մթնոլորտ՝ իսկական տոն, որ  պարգևեց “Ջերմուկ Գրուպ” ընկերության <Մանկական բյուրեղ> ապրանքանիշը: Փոքրիկ այցելուներն ու նրանց ծնողները վայելեցին ոչ միայն կենարար ու համեղ ջուր, այլև զվարճալի ժամանցի մասնակիցը դարձան: <Մանկական բյուրեղ>-ի ոսկե մեդալների հավաքածուն համալրվեց  ևս մեկով, որ հանձնվեց  “Մանկության աշխարհ”  9-րդ միջազգային մասնագիտացված  ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից:

 

575053_295934900517580_511205366_n

Թարմություն ու  պայծառ տրամադրություն յուրաքանչյուր կաթիլի մեջ. ահա  <Մանկական բյուրեղ>-ի սիրված լինելու գաղտնիքը: Թերևս, քչերը գիտեն, որ  <Ջերմուկ Գրուպ> ընկերության <Մանկական բյուրեղ> ապրանքանիշը նաև բազմաթիվ բարեգործական միջոցառումներ է նախաձեռնում՝ տասնյակ –հարյուրավոր անապահով ընտանիքների և նրանց  բալիկների պարգևելով բարեկեցիկ առօրյա և երջանիկ մանկություն, տրամադրելով տարբեր պարագաներ, թեթևացնելով նրանց հոգսերը:

10245554_876157879123350_647842967365718101_n

2015-ին ևս <Մանկական բյուրեղ>-ը շարունակում է  “Ժպիտներ մանուկներին” արշավը: Ընկերությունը ծրագրել է արշավի շրջանակներում երջանիկ ու անմոռաց ակնթարթներ պարգևել անապահով ընտանիքների, մանկատների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև տարբեր խնդիրներ ունեցող մեծաթիվ երեխաների:  <Մանկական Բյուրեղ>-ը  բոլոր  փոքրիկների լավագույն ընկերը  365  օր շարունակ:  Բարեգործական այս արշավի մեջ մենք  բոլորս ունենք մեր ներդրումը:  <Մանկական բյուրեղ>-ի յուրաքանչյուր շշից 1 դրամ նվիրաբերվում է բարեգործությանը:

10557126_876255985780206_734150585840139182_o

<Մանկական բյուրեղ>՝ միասին կառուցենք անհոգ  մանկություն:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն