Վերջին նորություններ
enhyru

Եվրոպական չափորոշիչներին համապատասխան կրթությունը լավ ու հեռանկարային աշխատանքի թիվ 1 երաշխիքն է

logo-11

«Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամը միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող կրթական կազմակերպություն է: Քոլեջը հիմնադրվել է 2006-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբարձուների խորհրդի որոշմամբ: Մեր երկրում ներդնելով  եվրոպական զարգացած երկրների առաջավոր և ժամանակակից փորձը, քոլեջը միջին մասնագիտական կրթական ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում՝  մասնաճյուղերի միջոցով:

Слайд1

 

Քոլեջի կրթական ծրագրերը լիովին համապատասխանում են ինչպես  ՀՀ կրթության և գիտության նախարարության չափորոշիչներին, այնպես էլ  եվրոպական կրթական ծրագրերին: Քոլեջում մշտապես հետամուտ են, որ ուսանողներն ստանան եվրոպական կրթություն, որ հարգի և ընդունելի է ողջ աշխարհում: Եվրոպական չափորոշիչներին համապատասխան կրթությունը լավ ու հեռանկարային աշխատանքի թիվ 1 երաշխիքն է:

Слайд12

Слайд15
Ելնելով արդի կրթական պահանջներից, Եվրոպական քոլեջում առաջնային կարևորություն էր տրվում հատկապես  օտար լեզուների և համակարգչային խորացված ուսուցմանը: Գաղտնիք չէ, որ միջազգային լեզուների լավ իմացությամբ, կիրթ ու գրագետ  կադրերը մեծ պահանջարկ ունեն ողջ աշխարհում: Եվրոպական քոլեջը փորձում է ետ համաքայլ լինել համաշխարհային կրթական պահանջներին:

Слайд20

Քոլեջում գործում են ուսուցման անվճար և վճարովի համակարգեր: Ուսման բարձր առաջադիմությամբ վճարովի համակարգում սովորողները փոխադրվում են անվճար ուսուցման համակարգ` ցածր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների փոխարեն: Գործում է նաև զեղչերի ճկուն համակարգ: Քոլեջում սահմանված է  արտոնությունների ցանկ՝ անվճար ուսուցում, զոհված ազատամարտիկների, հաշվանդամության խումբ ունեցող և երկկողմանի ծնողազուրկների համար: Քոլեջի ղեկավարությունն այժմ բանակցություններ է վարում իր էստոնական  կողմի հետ՝ գործընկերների շրջանակն ընդլայնելու և նորացնելու ուղղությամբ: Այն հնարավորություն կտա հայ ուսանողներին Էստոնիայից բացի, պրակտիկա անցնել եվրոպական մի շարք երկրներում:

33333

 

Վերջերս  Եվրոպական քոլեջում հյուրընկալվել էին    Վարշավայի հումանիտար  ավագ դպրոցի  ներկայացուցիչները:Հանդիպման ժամանակ կրթօջախների միջև   կնքվեց պայմանագիր` հետագա համագործակցության  նպատակով:

 

 

 

55555

Ապրիլի 21-23-ը մայրաքաղաք Երևանում՝ «Yerevan EXPO» ցուցասրահում անցկացվեց  «Կրթություն և կարիերա EXPO 2015» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Նպատակն էր ներկայացնել  կրթության կարևորագույն ոլորտների գործունեությունը, նորությունները, դիմորդներին տրամադրել ամբողջական տեղեկություններ՝ գործող կրթական հաստատությունների վերաբերյալ: Ցուցահանդեսին նոր ձեռքբերումներով և առաջարկներով առաջին անգամ մասնակցում էր նաև Եվրոպական քոլեջը:

 

111

Ցուցահանդեսը հատկապես ավարտական դասարանների աշակերտներին և ուսանողներին ժամանակակից կրթության նորություններին ու կրթական ծրագրերի մասին տեղեկացնելու,    ինչպես նաև կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների հաստատմանը  նպաստելու գործուն միջոց էր:

15555

 Հասցե` Դավիթ Անհաղթի 10, 3-րդ մասնաշենք

Հեռ.` (+374 10) 246 374
www.ecaf.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն