Վերջին նորություններ
enhyru

«Երջանիկ Մանկություն» EXPO 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդես`հունիսի 11-ից 13-ը

«Երջանիկ Մանկություն» EXPO 2016 միջազգային մասնագիտացված ցուցահահդես

2016թ. հունիսի 11-ից 13-ը Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում կկայանա «Երջանիկ Մանկություն» EXPO 2016 միջազգային մասնագիտացված ցուցահահդեսը, որի կազմակերպիչներն են՝ «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում: Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցն է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Երջանիկ Մանկություն» EXPO 2016  նվիրված է երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Չնայած աշխարհում ստեղծված բարդ տնտեսական  իրավիճակին, ցուցահանդեսները մրցակցային պայքարում միշտ մնում են ամենաարդյունավետ գործիքը շուկաների գրավման գործում: Մեր միջոցառումը կդառնա յուրահատուկ հարթակ հայրենական սպառողին բարձր որակի մանկական ապրանքներ և ծառայություններ ներկայացնելու համար:

Ցուցահանդեսը հագեցված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ նույնիսկ մեծահասակները իրենց կառող են մանուկ զգալ: Ցուցահանդեսի մասնակիցները կներկայացնեն ինչպես լայն սպառողին, այնպես էլ բիզնեսի ներկայացուցիչներին ապրանքներ և ծառայություններ, որոնք զգալիորեն կթեթևացնեն  ծնողական հոգսերը և կդարձնեն ավելի դյուրին հաղթահարելի. ապրանքներ նորածինների խնամքի համար, կերակրելու պարագաներ, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկ, մանկական կահույք, խաղալիքներ, մանկական տեղեկատվական գրականություն և այլն:

Հատուկ ուշադրության կարժանանան Հայաստանի մանկատները, որոնք ցուցահանդեսին կներկայացնեն աշխատանքները՝ պատրաստած իրենց իսկ սաների ձեռքերով:

«Երջանիկ Մանկություն» EXPO 2016  երեք աշխատանքային օրերի ընթացքում հագեցած կլինի տարբեր միջոցառումներով և մրցույթներով՝

  • Ֆոտոմրցույթ «Երջանիկ մանկիկ» EXPO 2016,
  • Մրցույթ լավագույն նկարի համար,
  • Մրցույթ լավագույն պլաստիլինե քանդակի համար,
  • Զվարճալի շոու ծրագիր հեքիաթային հերոսների մասնակցությամբ,
  • Վարպետաց դասեր,
  • Մանկական հագուստի ցուցադրում,
  • Ուսուցողական և զարգացնող խաղեր և այլն:

Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը կկազմակերպի մանկապարտեզների զարգացմանը նվիրված կոնֆերանս, որը կանցնի ցուցահանդեսի շրջանակներում:

 «Երջանիկ Մանկություն» EXPO 2016  ցուցահանդեսը մանկական ապրանքների շուկայի և բիզնեսի զարգացման մտքերի անսպառ աղբյուրն ու լավագույն խթանն է: Ուստի Ձեր ընկերության մասնակցությունը մեր ցուցահանդեսին կրկնակի անգամ արժեվորվում է:

 

«Ինտեր Էքսպո» ընկերությունը՝ որպես կազմակերպիչ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր մասնակցությունը «ԵՐՋԱՆԻԿ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ» EXPO 2016 ցուցահանդեսին լինի առավելագույնս հարմարավետ:

Մենք սպասում ենք Ձեզ

Հարգանքներով,

«Ինտեր Էքսպո» ընկերություն

info@interexpo.am, arm.interexpo@gmail.com, +374 77 05 0805

www.interexpo.am

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն