Վերջին նորություններ
enhyru

Էրեբունի բժշկական քոլեջն իր երկարամյա պատմության ընթացքում հանրապետության առողջապահության համակարգի միջին բուժանձնակազմի շարքերը համալրել է շուրջ 20.000 բուժաշխատողով

123

Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ-միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն: Էրեբունի բժշկական քոլեջը համագործակցում է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության հետ` հանդիսանալով Եվրոպական տարածաշրջանային համագործակցության կենտրոն:Մասնագիտական կրթության համակարգում մոդուլային ուսուցումը ճկուն տեխնոլոգիա է մասնագետների պատրաստման համար, որի հիմքում ընկած է անհատական ուսուցման կազմակերպումը, ուսանողի մոտ գործնական հմտությունների ներդնումը:

 

IMG_6878

Կրթություն և Կարիերա էքսպո 2015-ին Էրեբունի բժշկական քոլեջի տաղավարում կարելի էր տեսնել տարբեր մուլյաժներ` նախատեսված հենց  գործնական պարապմունքների համար: էրեբունի բժշկական քոլեջն ապահովված է ժամանակակից սարքավորումներով, տեսալսողական պարագաներով հագեցված կաբինետ լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով:jpg_1386238666_5150Քույրական գործի կազմակերպում մասնագիտության առանձնահատկությունն այն է,որ այս մասնագիտության քառամյա կրթական ծրագիրը ընդունված է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Գրանցված բուժքույրերի լիցենզավորող հանձնաժողովի կողմից և համապատասխանում է միջազգային չափորոշիչներին:Վերը  նշված մասնագիտությունները ներդրվել են Էրեբունի պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ և հաստատվել  ՀՀ կառավարության կողմից: Հաստատում են ստացել նաև պետական կրթական չափորոշիչները:

IMG_6608 - Copy

Կնքված պայմանագրերի համաձայն` քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Հայկական Բժշկական ինստիտուտի 2-րդ կուրսերում, Իսկ Քույրական գործի կազմակերպում մասնագիտության շրջանավարտները Մխ.Հերացու և Հայկական Բժշկական ինստիտուտի Բուժական գործ մասնագիտության 2-րդ կուրսում:Բուժական կոսմետոլոգիա և Բուժական մերսում մասնագիտությունների ներդնումը հատկապես կարևորվում է այն առումով, որ առողջապահության համակարգում այժմ նման որակավորում ունեցող բանիմաց մասնագետների պակաս կա:Էրեբունի բժշկական քոլեջ-միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն:ՀՀ ԿԳՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի»
պետական բժշկական քոլեջ

Հասցե՝ ՀՀ, Երևան 0087, Տիտոգրադյան 133

Հեռ.՝ (37410) 47 07 70, 47 07 60, 47 07 80
Ֆաքս՝ (37410) 45 56 85
www.erebounicollege.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն