«Էդնա տուր» տուրիստական ընկերություն՝ մենք աշխատում ենք որպեսզի դուք հանգստանաք

«Էդնա տուր» տուրիստական ընկերություն՝ հայտնի ու ճանաչված անուն հայկական զբոսաշրջային աշխարհում: Հազարավոր օտարերկրյա ու տեղացի զբոսաշրջիկների վաղեմի բարեկամը, որ գնալով ավելի է ընդլայնում իր ծառայությունների շրջանակը՝ ցուցաբերելով գրագետ, պրոֆեսիոնալ ու բարձրակարգ մոտեցում հանգստի կազմակերպման ոլորտում:
Կարողանալով դիմակայել զբոսաշրջային ոլորտում օրեցօր մեծացող մրցակցությանը,
«Էդնա տուր»-ն ուղենշել է հստակ սկզբունքներ, որոնց էլ փորձում է անդավաճան մնալ:
«Էդնա տուր»` Հայաստան ու Արցախ այցելող ինչպես նաև Հայաստանից արտերկիր մեկնող յուրաքանչյուր զբոսաշրջային լավագույն կողմնացույցը՝ բոլոր ուղղություններով:

«Երևան» էքսպո ցուցահանդեսային համալիրում՝ ապրիլի 10-12-ը կայացած “ԻնՏուր էքսպո” 2015 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված էր նաև
«Էդնա տուր» տուրիստական ընկերությունը՝ բազմաթիվ ծառայությունների իր նոր ու գրավիչ առաջարկների ամբողջական փաթեթով:
Այցելությունները առավելագույնս հիշարժան դարձնելու հարցում
«Էդնա տուր» տուրիստական ընկերությունը ջանքեր չի խնայում: Մեծաթիվ զբոսաշրջիկներ, որոնք վստահաբար խոստանում են գալ Հայաստան ու Արցախ, կրկին վայելելու հայոց հնամենի բնակավայրն իր ողջ գրավչությամբ: Ընկերության հմուտ ու գիտակ զբոսավարներն անում են առավելագույնը, որպեսզի զբոսաշրջիկները տեսնեն ու մասնակիցը դառնան հայկական հնագույն ավանդույթների ու ծեսերի, ճանաչեն, սիրեն մեր նաիրյան երկիր Հայաստանը:
«Էդնա տուր» տուրիստական ընկերություն՝ մենք աշխատում ենք որպեսզի դուք հանգստանաք:
ՀՀ ք. Երևան Բաղրամյան 1,Հեռ.` 010562901 ,093213070,099213070
ՀՀ ք.Աբովյան Հատիսի 1/49,Հեռ.` 022236161, 099116155,093106155
Похожее
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն
2015-05-15