Վերջին նորություններ
enhyru

«Շահարտ»` ապագայիդ մասին հոգա այսօր/SHAHART LLC

 

 

bgՈւնենալով շուկայում  առաջատար դիրք,պատասխանատու  վարքագիծ, բարեխիղճ աշխատանքի վառ վկայություն` 1998թվականից գործող  «Շահարտ»  ընկերությունը գործունեություն  է ծավալում   հետևյալ ոլորտներում`

 

  • Ճնշումային (HDPE) PE-100 մակնիշի պոլիէթիլենից 20-500մմ տրամաչափի խողովակների արտադրություն սառը խմելու ջրի ջրամատակարարման համար
  • Ոչ ճնշումային ծալքավոր խողովակների (corrugated pipes) արտադրություն 150-800 մմ տրամաչափի ստորգետնյա ջրերի հեռացման և կոյուղային համակարգերի համար
  • Մետաղոպլաստե դռների և պատուհանների պատրաստում, մոնտաժ և տեղադրում
  • Շինարարական տեխնիկայի վարձատվություն և շինարարական ջոկատների տրամադրում
  • Շինարարկան լայնածավալ աշխատանքների իրականացում
  • Պոլիմեր-ավազային (polymer-sand) ջրաչափական  դիտահորերի արտադրություն

shahart1

Ընկերությունը հանդիսանում է տարածշրջանում գործող բարձր դիմացկունության պոլիէթիլենային խողովակների արտադրության առաջատարներից մեկը: Շահարտի արտադրանքը լայն պահանջարկ ունի ոչ միայն Հանրապետությունում,Լեռնային Ղարաբաղում,հարևան Վրաստանում:

Ընկերության բոլոր  արտադրամասերը զինված են  միջազգային ստանդարտերին լիովին համապատասխան հոսքագծերով: Այստեղ հաշվարկված են բոլոր մանրուքները,սկսած աշխատանքային պայմաններից, համապատասխան համազգեստների առկայությունից և հաճախորդներին ցուցաբերած  բարեխիղճ վերաբերմունքից:

Ծալքավոր խողովակների արտադրությունը հանդիսանում է միակը ողջ տարածաշրջանում:

Հատկանշական է այն փաստը, որ պոլիէթլենային խողովակների ներմուծումը համաշխարհային շուկա հեղափոխություն կատարեց խողովակների արտադրության ոլորտում: Ունենալով ոչ մետաղական բաղադրություն` այն սկսվեց լայնորեն մեծ ճանաչում վայելել արտադրողների և սպառողների շրջանում: Պոլիէթիլենային խողովակները դարձան ավելի նախընտրելի և օգտակար խողովակների շուկայում, քանի որ օժտված են հետևյալ առավելություններով`

  • թեթև քաշ
  • ավելի ճկուն են քան այլ մետաղական հիմք  ունեցողները
  • չնայած այն հանգամանքին, որ այն ունի պլաստիկ բաղադրություն, դրանք ունեն այնպիսի ամրություն, ինչպիսին երկաթը
  • ունակ է պաշտպանվելու վնասվածքներից
  • չի ենթարկվում կոռոզիայի
  • ցրտադիմացկուն  է
  • հիգիենիկ
  • հեշտ տեղադրվող

Պոլիէթիլենային խողովակները օգտագործվում են խմելու ջրի և կոյուղու ջրատարների անցկացման համար ինչպես շենքերի ներսում, այնպես էլ ստորգետնյա տարածքներում, ինչպես նաեւ անձրևաջրերի, արդյունաբերական հեղուկների ջրահեռացման համար:

Շինարարական տեխնիկայի վարձատվություն և շինարարական ջոկատների  տրամադրում:Շինարարկան  լայնածավալ աշխատանքների իրականացում,գործունեության այս ուղղությունը զարգացման լուրջ հեռանկարներ բերեց ընկերություն:Հզոր տեխնիկական ներուժի,պրոֆեսիոնալ աշխատակազմի շնորհիվ շինարարության ոլորտում նոր ասելով հանդես եկավ ընկերությունը,վկայությունը բազմաթիվ գործերն են,որոնք հաջողությամբ կատարել ու շարունակում է իրականացնել:

Ընկերությունը ոլորտում  բարի համբավ է վայելում և ունի գործնական ամուր կապեր:Երկարատև,արդյունավետ համագործակցության փայլուն օրինակ կարող ենք նշել   «ՀայՋրմուղԿոյուղի»  ՓԲ Ընկերությունը, ինչպես նաև մի շարք տեղական և տարածաշրջանային խոշոր շինարարական կազմակերպություններ:

Ապագայիդ մասին հոգա այսօր: «Շահարտ»  ընկերությանը հավատարիմ է մնում իր այս կարգախոսին՝ տալով այնպիսի արտադրանք որն ի զորու է դիմանալու տասնամյակների փորձությանը. դրա վկայությունը 75 տարվա երաշխիքն է իր արտադրանքի ողջ տեսականու համար: Ընկերությունը ջանում է տալ  այնպիսի արտադրություն, որը թույլ կտա  հետագա սերունդներին վայելելու նրա արտադրանքը:

www.shahart.am

shahart booklet1

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն