ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

«Խորդա» ընկերություն` տարիներով փորձված որակ/Khorda

logo

20 տարուց ավելի  «ԽՈՐԴԱ» ՍՊԸ-ն մասնագիտացած է այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ փոքր ՀԷԿ-երի համար  հիդրոտուրբինաների և գեներատորների նախագծման, կառուցման, արդիականացման ու ավտոմատացման, ինչպես նաև  վերջիններիս համար ուժային սարքավորումների պատրաստման ու կարգավորման աշխատանքներում: Այս տարիների ընթացքում արտադրել, մոնտաժել և հաջողությամբ շահագործման են հանձնվել շուրջ 70  ՀԷԿ-եր` Հայաստանում: <Խորդա> ընկերության գործունեության աշխարհագրությունը ընդգրկուն է` Արցախից մինչև ԱՊՀ երկրներ: Ընդհանուր թվով 121 ագրեգատներ` 100ՄՎտ  հզորությամբ:  Անհատական մոտեցում` յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի շինմոնտաժային աշխատանքներին`  նախագծում, կառուցում, համապատասխան ուժային և ավտոմատիկայի սարքավորումներով զինում: Այսպիսին է «Խորդա» ընկերության աշխատելաոճը: Տեղի արտադրող լինելը ընկերությունում մեծ առավելություն են համարում` սեփական արտադրանքի հանդեպ սրտացավ ու պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու, առաջացած խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու տեսանկյունից:

SAM_1293-994x437

Էներգետիկ և տուրբոշինության ոլորտում երկարամյա փորձառությունը, բարձրորակ կադրերը` հմուտ ճարտարագետներ, տեխնոլոգներ, էներգետիկներ, նախագծողներ, մասնագետներ, որոնց ջանասեր աշխատանքն ու բանիմաց մոտեցումը երկար սպասեցնել չի տալիս: Թողարկված հուսալի արտադրանքի որակի և հուսալիության վերահսկողությունն իրականացվում ժամանակակից կահավորված լաբորատորիայում:

20150312_101922

Շահագործող անձնակազմի ուսուցում և պատրաստում

  2 տարվա երաշխիքային սպասարկում

  Տեղանքի ուսումնասիրոթւյուն, պլանավորում և նախագծում

 խորհրդատվության տրամադրում`նախագծի ընթացքում

  Տեխնիկական աջակցություն` Skype-ի տեսազանգերի և  հեռախոսակապի միջոցով

  Անվտանգության համակարգերի տեղադրում

  Հեռահար հսկողության կազմակերպում

  Փորձարարական աշխատանքների կազմակերպում`համապատասխան արձանագրություններով

  ետերաշխիքային սպասարկում

  ՀԷԿերի մշտադիտարկում, կարգաբերում, արդիականացում, համակարգերի ավտոմատացում  և դիսպետչերիզացում

20140515_131902-994x437Ծառայությունների այս փաթեթով էր ներկայացել «Խորդա»  ընկերությունը` <Արտադրված է Հայաստանում> ցուցահանդեսին`  առաջարկելով տեղական արտադրողի իր բարձրակարգ ծառայությունները:

Պելտոն, Ֆրենսիս, Կապլան, Բանկի,  Տյուրգո, Թոմսոն, Պրոպելլերային`հիդրոտուրբինաների տեսակներ, որոնք արտադրվում են «Խորդա» ընկերության կողմից, հողմակայաններ, ավտոմատ կառավարման համակարգեր` որոնցով կարելի է կառավարել, հսկել և տարբեր ռեժիմներում հեռահար կերպով անվտանգ շահագործել ողջ կայանը, հատուկ կոնստրուկցիաներ, գեներատորներ, բարձրավոլտ տրանսֆորմատորային ենթակայաններ, չափիչ-հսկիչ սարքավորումներ` ՓՀԷԿ-ի համար և պաշտպանության ավտոմատ համակարգեր: Հատկապես մեծ է փորձը շերեփավոր և թեք շիթային հիդրոտուրբինների կառուցման և շահագործման  գործում, որոնք աշխատում են` ջրի բարձր ճնշման և քիչ ծախսի պայմաններում, ինչը  բավական շահավետ է Հայաստանի նման երկրում:SAM_1309-994x437 (1)

Փոքր ՀԷԿ-եր արտադրելուն զուգահեռ, «Խորդա» ընկերությունը զբաղվում է նաև էներգետիկայի տարբեր ոլորտներին առնչվող սարքավորումների և համակարգերի նախագծմամբ, հետազոտմամբ, մոդեռնիզացմամբ և վերանորոգմամբ:

Շուկայում մրցակից են ուենալով ոլորտի չեխական ու չինական ընկերություններին`

<Խորդան>, այդուհանդերձ մրցունակ է` շնորհիվ որակյալ մասնագետների ու տարիների փորձառության:

Ընկերության բոլոր ապրանքներն ունեն  ՀՀ Ստանդարտների Ազգային  Ինստիտուտի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատներ և  հավաստագրեր:

Ելնելով հանգամանքից, որ սարքավորման որակի գնահատման թիվ 1 չափանիշը Օգտակար Գործողության Գործակիցն է,  «Խորդա» ընկերությունն անում է հնարավորը` կատարելագործելու հիդրոտուրբինաների, հիդրոգեներատորների, ավտոմատ հանգույցների և դրանց բաղադրիչների կառուցվածքների աշխատանքը՝ ավելի օգտակար, հարմարավետ, անվտանգ և տնտեսապես շահավետ դարձնելու համար:

«Խորդա» ընկերություն` տարիներով փորձված որակ:

Կոտայքի մարզ, Չարենցավան, Եսայան փող., 20/2 շենք:

Կոտայքի մարզ, Չարենցավան, Եսայան փող., 20/2 շենք

Հեռ.՝ +374 226 46021, +374 226 62160

www.khorda.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն