Վերջին նորություններ
enhyru

Հայաստանում Ֆրանսիական համալսարանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ «Կրթություն 21-րդ դար EXPO 2016» ցուցահանդեսին

UFAR

Հայաստանում Ֆրանսիական համալսարան-հիմնադրամը Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից հիմնադրված միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություն է: Համալսարանի առաքելությունն է կրթել ապագա ղեկավարների` ի շահ Հայաստանի և հայ-ֆրանսիական կապերի զարգացման: Ֆրանսիական համալսարանում ուսուցումն իրականացվում է երկաստիճան համակարգով՝ բակալավրիատ և մագիստրատուրա:

UFAR ExpoԱյստեղ դուք կարող են ուսանել հետևյալ մասնագիտություններով՝ իրավագիտություն, մարքեթինգ, կառավարում և ֆինանսներ: Կարևոր է նշել, որ համալսարան ընդունվելիս ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ: Մասնագիտական առարկաների դասավանդումից բացի, համալսարանը հատուկ ուշադրություն է դարձնում օտար լեզուների դասավանդմանը. ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն: Յուրաքանչյուր տարի ավելի քան 70 ֆրանսիացի դասախոսներ են գալիս Հայաստան` դասավանդելու համալսարանում:

UFAR Expo

Համալսարանում լուրջ ուշադրություն է դարձվում կառավարման մեթոդների կիրառմանը, կրթության որակին, որպեսզի այն միշտ համապատասխան լինի ժամանակակից պահանջներին: Համալսարանում գործում է Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը, որը տարվա ընթացքում անընդհատ կազմակերպում է իրավունքին նվիրված միջոցառումներ՝ ֆրանսերեն լեզվով, որը բավականին կարևոր է: Ֆրանսիական համալսարանում գործում է անվճար տեղերի և ուսման վարձի զեղչման համակարգ: Կրթօջախի շրջանավարտների 70 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ:

«Կրթություն XXI դար» ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր հավաքել կրթական ոլորտի առաջատարներին: Հայաստանում Ֆրանսիական համալսարան-հիմնադրամն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ եռօրյա ցուցահանդեսին: Միջոցառումն ամփոփվեց տոնական մթնոլորտում մասնակցության և խրախուսական վկայականների հանձնման և պարգևատրման արարողությամբ:

Հեռ.`  +374 10 24 96 47
www.ufar.am

 

13029557_1012281502198431_5327991261823775789_o

12990862_1013532302073351_5816664569598948561_n

12473795_999084600184788_438417530683742174_o

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն