Վերջին նորություններ
enhyru

«Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»`ամուր հիմքերի վրա կառուցեք Ձեր կարիերան

pcat Մեկ տարի է` Հայաստանում գործում է «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»-ը: Այն իր արգասաբեր աշխատանքով բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսանողներին՝ ստանալու պրակտիկ հաշվապահական գիտելիքներ, ձեռք բերելու առաջին աշխատանքային փորձը որպես հաշվապահ, ինչպես նաև ամուր հիմքերի վրա կառուցելու սեփական կարիերան:

Գիտելիքների ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»-ը  պարբերաբար կազմակերպում է մասնագիտացված և պրոֆեսիոնալ սեմինարներ, թրեյնինգներ ու դասընթացներ: Դասընթացները վարվում են ՖՆ ու հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի կողմից որակավորված աուդիտորների կողմից:Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոնն ակտիվորեն համագործակցում է բուհերի հետ և սեմինարներով հանդես է եկել Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանում և Եվրոպական համալսարանում:

Կենտրոնը հնարավորություն է տալիս արդյունավետ կառուցելու սեփական կարիերան:

13147850_558429384338726_3532677432693197074_o

Ապրիլի 20-ից 22-ը կայացած «Կրթություն և կարիերա» խորագրով ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն» -ը: Վերջինիս գործունեությամբ հետաքրքրված մի շարք բուհեր համագործակցության ցանկություն հայտնեցին:

Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոնում դասընթացն անցկացվում է առավելագույնը 8 հոգուց բաղկացած խմբով: Ծրագրի ավարտից հետո տրամադրվում է ավարտական վկայական, իսկ ցանկացողներին նաև՝ աշխատանքային գրքույկ` ստաժի մասին նշումով:

Հեռ.՝ +374 94411499, +374 99094602

 

12524145_916908211774579_7673607745809545159_n

12814731_531616750353323_8331896145463746539_n

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն