Վերջին նորություններ
enhyru

«Ղազարյան և գործընկերներ». Երևանում գործում է «Փաստաբանական շտապ օգնություն» ծառայությունը

Տիգրան

«Փաստաբանական շտապ օգնություն» ծառայությունն ապահովում է արագ իրավական օգնություն անմիջապես դեպքի վայրում, ունի փաստաբանական ծառայությունների շուրջօրյա հասանելիություն: Այն նախաձեռնել է «Ղազարյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի աշխատանքային խումբը: Ծառայության և իրավական խնդիրների մասին զրուցել ենք փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Ղազարյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Տիգրան Ղազարյանի հետ:

Պարզաբանեք խնդրեմ, թե ի՞նչ  գործառույթներ է իրականացնում«Փաստաբանական շտապ օգնություն» ծառայությունը:

-«Փաստաբանական շտապ օգնություն» ծառայությունն ապահովում է շուրջօրյա հասանելիություն, օպերատիվ արձագանք, արդյունավետ փաստաբանական ծառայություններ, արագ իրավական օգնություն անմիջապես դեպքի վայրում: Քաղաքացուց ստացված կանչը գրանցելուց հետո համապատասխան փաստաբանը, ով հնարավորինս մոտ է գտնվում մատնանշված հասցեին, շտապում է դեպքի վայր` փաստաբանական օգնություն ցույց տալու: Մինչ փաստաբանի դեպքի վայր հասնելը, մեր աշխատակիցները հեռախոսով համապատասխան ցուցումներ և խորհուրդներ են տալիս անձին, ով հաճախ լինում է իրավական խնդիր ունեցող քաղաքացու բարեկամը, ընկերը, ծանոթը:

Կա՞ն  համընդհանուր ցուցումներ, որոնք հիմնականում կիրառելի ենղազարյան. լոգո

-Այո, իհարկե, կան: Եթե հանկարծակի ծագած իրավական խնդիրը կապված է իրավապահ մարմինների հետ, օրինակ` անձին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, ապա պետք է հիշել, որ մինչ փաստաբանական շտապ օգնության հասնելը, խորհուրդ է տրվում չստորագրել որևէ փաստաթուղթ, չտալ որևէ ցուցմունք, բացատրություն, չանել հայտարարություններ, պահպանել լռություն, չդիմադրել և վեճի չբռնվել իրավապահ մարմինների (ոստիկանների) հետ, պահանջել փաստաբանի մասնակցություն:

 —Հնարավո՞ր է կանխարգելել իրավական խնդիրների առաջացումը կամ դրանց բարդացումը:

— Իրավական խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի` հանկարծակի և երկարատև ժամանակահատվածում ծագող: Իրավական խնդիրների լուծումը կտրուկ բարդանում է հիմնականում հենց առաջին դեպքում, քանի որ երկրորդ իրավիճակում քաղաքացիները ժամանակային առումով հասցնում են խորհրդակցել փաստաբանի կամ իրավաբանական գիտելիքներ ունեցող, կամ նախկինում նմանատիպ իրավիճակում հայտնված որևէ անձի հետ և գտնել համապատասխան լուծում:

 —Ի՞նչ պետք է անել հանկարծակի ծագած իրավական խնդրի ժամանակ:

-Հանկարծակի ծագած իրավական խնդիրների ժամանակ, օրինակ, երբ ոստիկանը ձերբակալում է անձին կամ տեղի է ունեցած ավտովթարի ժամանակ մարդ է մահացել, անձը հայտնվում է մի իրավիճակում, երբ արագ որոշում կայացնելը բխում է հենց իր շահերից և ցանկացած սխալ ուղղություն կարող է անհամեմատ բարդացնել իրավիճակը` երբեմն հանգեցնելով դրա շտկման անհնարինության, օրինակ, երբ անձը ձերբակալման պահին տալիս է ինքնախոստովանական ցուցմունքներ` առանց փաստաբանի հետ խորհրդակցելու, պահի ազդեցության տակ, ավտովթարի մասնակիցը լքում է դեպքի վայրը: Իրավակիրառ պրակտիկայում մեզ հանդիպած իրավիճակները վկայում են այն մասին, որ իրավական խնդիրների զգալի մասը հնարավոր կլիներ կանխարգելել կամ լուծել առավել արդյունավետ ու օպերատիվ տարբերակով, եթե հենց տեղում առաջին իսկ րոպներին անձին ցուցաբերվեր փաստաբանական օգնություն:

— Տեխնիկական առումով ինչպե՞ս է կատարվում կանչի սպասարկումը:

-Կանչ գրանցելու համար կան հեռախոսահամարներ, որոնք գործում են շուրջօրյա: Երբ քաղաքացին զանգում է մեզ, ճշտում ենք, թե որտեղ են անձին բերման ենթարկել: Մինչ դեպքի վայր հասնելը, լրացնում ենք հայտը: Մենք ունենք նաև ֆեյսբուքյան էջ, որտեղ էլ կարող են ծանոթանալ մեզ դիմելու ձևին, հեռախոսահամարներին: Իհարկե, դեռ ծրագիրը կատարելագործման փուլում է: Աշխատանքներ ենք տանում կարճ, հիշվող համար ունենալու համար, որ քաղաքացին պարզապես մտապահի այն ու զանգահարի անհրաժեշտության դեպքում:

unnamed

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն