Նորարարական մոտեցումների կարևորությունը և առանձնահատկությունները

Մանկությունը հեքիաթ է, որն այցելում է գունավոր, լուսե   

 Երազի պես և հեռանում է անտես:

 Ժ. Վարդանյան

Ինչու՞ միևնույն իրադարձությունը մեծահասակի և երեխայի մոտ կարող է
տարբեր հույզեր առաջացնել։ Օրինակ` սեպտեմբերի 1-ը մեծահասակի մոտ
կարող է ուրախություն առաջացնել, իսկ երեխայի մոտ` անհանգստություն :
Միևնույն իրավիճակում մեծահասակը կարող է այլ զգացողություն ունենալ, իսկ
երեխան` բոլորովին այլ: Երեխաներն օրվա ընթացքում բազմաթիվ հուզական
ապրումներ են ունենում՝ անհանգստություն, վախ, անօգնականություն,
ուրախություն, տխրություն, զարմանք և այլն: Արդյո՞ք մենք օրվա ավարտին
հարցնում ենք երեխային, թե օրվա ընթացքում ի՞նչ հույզեր է ունեցել:
Հասկացված լինելու զգացումը երեխայի մոտ առաջացնում է երջանկության
հորմոններ, որը նպաստում է երեխայի լավ տրամադրությանը, իրեն հասկացված
զգալուն:
Ինչու՞ է կարևոր նորարարական մոտեցումների կիրառությունը արդի կրթական
համակարգում: Ո՞րն է դրա էությունը, որո՞նք են նորարարական մոտեցումների
առանձնահատկությունները ուսումնական գործընթացի ընթացքում:
Պատկերացնենք մի իրավիճակ, երբ երեխան մանկապարտեզում խաղալիս
կոտրում է ընկերոջ խաղալիքը: Ինչպե՞ս կվարվեինք մենք ամենասկզբում, ո՞րը
կլիներ մեր առաջին քայլը, մեր առաջին ռեակցիան: Մեր օրերում հաճախ
ուսումնական գործընթացի ընթացքում բախվում ենք այնպիսի իրավիճակների,
երբ տեսական գիտելիքները բավարար չեն տվյալ իրավիճակում ելքը գտնելու ,
հարցին կառուցողական լուծում տալու համար: Այսպիսի իրավիճակներում մեզ
օգնում է նորարարական մոտեցումների կիրառությունը ինչպես ուսումնական
գործընթացի ընթացքում, այնպես էլ ուումնա-դաստիարակչական
աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար, որովհետև այն
հնարավորություն է տալիս այդ գիտելիքներն ու հմտություններն արդյունավետ
կիրառել նաև գործնականում:
Օրինակ՝ ինչպե՞ս կպատասխանի երեխան, եթե հարցնենք՝
1. Ինչպե՞ս կնկարագրես այսօր քո տրամադրությունը:
2. Ինչպե՞ս կնկարագրես ընկերոջդ տրամադրությունը:
3. Ի՞նչն է քեզ բարկացնում:
4. Ի՞նչ կանես, որպեսզի ընկերոջդ ուրախացնես:
5. Ի՞նչ կանես, եթե նկատես, որ ընկերդ տխրել է:
Նորարարական մոտեցումների առանձնահատկությունն այն է, որ ուսումնական
գործընթացը կազմակերպվում է ուսուցչի և սովորողների ակտիվ
փոխգործունեության արդյունքում, երեխաներն ակտիվորեն ներգրավված են
ուսումնական գործընթացի ընթացքում: Տարբեր մեթոդական հնարներով
ուղղորդելով երեխային՝ հնարավորություն է տրվում ինքնուրույն
եզրահանգումներ անել տարբեր իրավիճակներում, նոր գաղափարներ և մտքեր
առաջարկել արդյունավետ որոշում կայացնելու համար՝ առաջարկելով ելքը,
լուծման արդյունավետ տարբերակները: Ուսումնական գործընթացն ուղեկցվում է
ոչ միայն տեսական , այլև գործնական գիտելիքների և հմտությունների
համաժամանակյա կիրառությամբ, փոխկապվածությամբ: Ուսուցման
գործընթացը կազմակերպելիս հնարավորություն է ընձեռվում միաժամանակ
նպաստել երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը, որն ուղեկցվում

է երեխայի խոշոր և մանր մոտորիկայի/ շարժունակության/ զարգացմամբ,
ինչպես իմացական ոլորտի, այնպես էլ հոգեհուզական ոլորտի զարգացմամբ:
Ուսումնական գործընթացը կազմակերպվում է՝ բացահայտելով երեխայի ողջ
պոտենցիալը, ռեսուրսները, ներուժը՝ նպաստելով խմբում յուրաքանչյուրի ուժեղ
կողմերի առավելապես դրսևորմանը և արդյունավետ զարգացմանը: Ճանաչելով
հույզերի լեզուն՝ երեխաները ոչ միայն կարողանում են անկաշկանդ
արտահայտել իրենց հույզերը, կարծիքն ու մոտեցումները, այլև այն նպաստում է
, որպեսզի շրջապատողները հեշտությամբ հասկանան իրենց զգացողությունները
և դիմացինին, կառուցողական շփման եզրեր գտնեն շրջապատողների հետ, որը
նաև փոխըմբռնման հիմքն է և՛ ընտանիքում, և՛ կրթական միջավայրում, որտեղ
երեխաները շփվում են իրենց հասակակիցների և մեծահասկաների հետ:
Հնարավորություն է ընձեռվում լինել նախաձեռնող ՝ զարգացնելով նաև
առաջնորդելու ունակություններն ու հմտությունները: Կկիրառեի՞ք արդյոք
հետևյալ տարբերակը երեխայի հետ շփման ընթացքում:
Օրինակ՝ ես բարկացա, երբ դու ջուրը խառնեցիր ներկերի հետ, ես կուզենայի, որ
դու ավելի ուշադիր լինեիր, իսկ հիմա արի միասին հավաքենք այն, ես կօգնեմ
քեզ:
Այն նպաստում է զարգացնելու երեխաների հարցեր տալու ունակությունները՝
ճիշտ ձևակերպելու իրենց հարցադրումները: Արդյունքում երեխաներն ավելի
հարցասեր են դառնում, մեծանում է հետաքրքրությունը ուսման նկատմամբ,
մոտիվացիան բարձր է, որովհետև այն հնարավորություն է ընձեռում նաև
հաջողակ լինելու ապագայում, զարգացնելու ժամանակի և տարածության մեջ
արագ կողմնորոշվելու ունակությունները և հմտությունները ՝նպաստելով նաև
պատկերավոր մտածողությունը և հիշողությունը զարգացնելուն:
Օրինակ՝ ինչպե՞ս կպատասխանի երեխան, եթե հարցնենք՝
1. Ես ունեմ կարմիր բաժակ, ինչի՞ մասին առաջինը մտածեցիք:
2. Ես ունեմ դեղին շրջան, ինչի՞ մասին առաջինը մտածեցիք:
3. Ի՞նչ եք զգում, երբ կոնֆետ եք ուտում:
4. Ի՞նչ եք զգում, երբ կիտրոն եք ուտում:
Այս դեպքում կարելի է մեր խոսքը ձևակերպել հետևյալ կերպ՚
Օրինակ՝ ես զգում եմ………, որովհետև……:
Ուսումնական գործընթացի առանցքային կողմերից է այն գաղափարը, որ
մեզնից յուրաքանչյուրը կարող է ֆենոմենալ լինել, յուրաքանչյուրի նկատմամբ
առաջնորդվում ենք անհատական մոտեցմամբ, ուսուցումը կազմակերպվում է
երեխայակենտրոն ուսուցման սկզբունքներով, երբ երեխաները հնարավորություն
ունեն մասնակցելու ուսումնական գործընթացին՝ առաջարկելով սեփական
մտքերն ու գաղափարները, իրենց զգում են խմբի լիիրավ անդամ, նախաձեռնող
են։
Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ՝ապահովելով երեխայի համար
անվտանգ և ապահով միջավայր, երեխան իրեն կարևոր է զգում ինչպես
հասակակիցների , այնպես էլ մեծահասակների շրջանում: Ուսումնական
գործընթացը կազմակերպվում է այն սկզբունքով, որ երեխաները ոչ միայն
ստանում են գիտելիքներ՝ իրենց տարիքային առանձնահատկություններին
համապատասխան, այլև հնարավորություն ունեն այդ գիտելիքներն ու
հմտությունները հաջողությամբ կիրառելու առօրյայում, գործնականում, այն
նպաստում է , որպեսզի երեխաներն արդյունավետ վարք դրսևորեն տարբեր
իրավիճակներում՝ նպաստելով միաժամանակ արժեհամակարգ ձևավորելուն: Այն
նպաստում է ոչ ստանդարտ իրավիճակներում արդյունավետ լուծման
այլընտրանքային տարբերակներ առաջարկել, ստեղծագործ մտքի, վերլուծական
ունակությունների զարգացմանը, ինչպես ֆիզիկական , այնպես էլ մտքի

ճկունությանը, մտավոր և ֆիզիկական ունակությունների և հմտությունների
արդյունավետ զարգացմանը: Ուսումնական գործընթացի ընթացքում երեխաները
հնարավորություն ունեն բազմակողմանիորեն բացահայտելու մեզ շրջապատող
աշխարհը, միջավայրը, մեզ շրջապատող աշխարհում տեղի ունեցող
երեևույթները՝ զարգացնելով միաժամանակ երեխայի փորձարարական
ունակություններն ու հմտությունները, մեծացնելով նաև երեխայի
հետաքրքրությունը ուսումնասիրելու շրջակա միջավայրը՝ նպաստելով նաև դրա
զարգացմանը:
Օրինակ ՝ ինչպե՞ս կկազմակերպեիք ուսուցման գործընթացը՝ առաջարկելով
երեխաներին միասին պատրաստել թռչունների համար բույն՝ կերակրելով
նրանց: Հնարավորություն է տրվում զարգացնել միաժամանակ երեխաների
լսողական, տեսողական, համի, հոտառության, շոշափելիքի զգայարանները՝
առաջարկելով երեխաներին նկարագրել համապատասխան զգացողությունները
՝ 1. Տեսողական-երեխայի երջանիկ ժպիտը,
2. Լսողական-ծովի ալիքների ձայնը,
3. Համի-քաղցր ելակը,
4. Հոտի-անձրևից հետո անտառի բույրը,
5. Շոշափելիքի-սիրելի մարդուն գրկելը:
Ուսումնական գործընթացի անբաժանելի մաս է կազմում գեղագիտական
ճաշակ ձևավորելը, գեղեցիկի մասին ընկալումը և համապատասխան
հմտությունների ձևավորումը, երեխաները կարող են առաջարկել միասին
ձևավորել դասասենյակը: Ուսումնական գործընթացի հիմքում անհատական
մոտեցումն է յուրաքանչյուրի նկատմամբ ՝ ՙՙ Այստեղ և հիմա՚՚ սկզբունքով:
Ուսումնա- դաստիարակչական գործընթացը կազմակերպվում է հետևյալ
սկզբունքով՝ հիմքում այն է, որ խրախուսվում է ոչ թե երեխայի անձը, այլ տվյալ
պահին նրա արարքը:
Օրինակ՝
1. Ես բարկանում եմ, երբ դու խաղալիքները թափում ես հատակին:
2. Երբ բարձր ձայնով ես խոսում դիմացինի հետ:
3. Ես հիանում եմ, երբ խաղալուց հետո խաղիլիքները դասավորում ես իրենց
արկղերի մեջ:
Հնարավորություն է տրվում զարգացնելու երեխայի սոցիալականացման
հմտությունները և ունակությունները, հաղորդակցման ունակություններն ու
հմտությունները, նպաստում է ինքնաճանաչմանը՝ սոցիումում արդյունավետ
վարք դրսևորելուն , որովհետև մեզնից յուրաքանչյուրը սոցիումի անբաժանելի
մասնիկն է:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ խմբային կարծիքն ավելի
արդյունավետ է, քան միայնակ կարծիք ունենալու զգացողությունը:
Ուսումնական գործընթացի անբաժանելի մաս է կազմում հետադարձ կապի
ապահովումն ուսումնասիրվող նյութը յուրացնելիս, ինչպես նաև ուսումնա-
դաստիարակչական հարցերում՝ ամրապնդելով երեխաների դրական հուզական
ապրումները ուսումնական գործընթացի ընթացքում:
Օրինակ՝
1. Այսօր ինձ համար հետաքրքիր էր….:
2. Դժվար էր…..:
3. Հեշտ էր…..:
4. Ես այսօր իմացա….:
5. Ես կցանկանայի…..:
Ուսումնական գործընթացի կարևորագույն մաս է կազմում երեխաների կայուն
ինքնագնահատականի ձևավորումը, որը նպաստում է նաև երեխայի հաջողակապագային:

Ինքնագնահատականի կարևորագույն մաս է կազմում ոչ միայն
իմացական ոլորտի զարգացումը, այլև կարևոր է մարմնի դիրքը,
համապատասխան կեցվածքը : Դա մարդու մարմնի այն դիրքն է, որը դոֆամին է
արտադրում ՝երջանկության հորմոն՝ ուղիղ մեջքը, ձեռքերը վեր պարզած, գլուխը
բարձր: Դոֆամինի առաջացումը նպաստում է նաև ուսումնասիրվող նյութը և
ստացած տեղեկատվությունը լավ մտապահելուն: Այսպիսով՝ տվյալ վարժության
թեկուզ մեկ րոպեն նպաստում է , որպեսզի մեզ ավելի ինքնավստահ զգանք՝
մեծացնելով նաև ինքնավստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն