Վերջին նորություններ
enhyru

Մուտք գործեք Արաբական Միացյալ Էմիրությունների Շուկա՝ «Կրեդիտ Պարտնյոր»-ի օգնությամբ

18157474_1890446594574692_6492329589870755199_nՇուրջ 7 տարի է  հայաստանյան բիզնես շուկայում գործող  «Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունը ծառայությունների լայն շրջանակ է  առաջարկում բիզնես ծրագրերի մշակման, վարկերի ներգրավման գործում աջակցության, շուկայի վերլուծության և իրավաբանական ծառայությունների ոլորտում: Այս տարիների ընթացքում ընկերության ծառայություններից օգտվել են բազմաթիվ կազմակերպություններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ ու անհատ մարդիկ, ովքեր լուծելով իրենց խնդիրները, զերծ են մնացել ֆինանսական միջոցներն անհարկի վատնելուց, ստեղծել լավ հիմք զարգացման և առաջխաղացման համար:

«Կրեդիտ Պարտնյոր»-ը շարունակում է հաջողությամբ հանդես գալ այս ոլորտում՝ ընդլայնելով գործունեության շրջանակը և առաջարկելով նոր ծառայություններ: Վերջերս կազմակերպությունը համագործակցության պայմանագրեր է կնքել նաև Արաբական Միացյալ էմիրությունների իրենց գործընկերների հետ: Այս մասին է «Hayacq. am»-ի զրույցը տնօրեն Արմեն Ներսիսյանի հետ:

— Պարոն Ներսիսյան, հայտնի է,  որ վերջերս Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած պատվիրակության կազմում նաև Դուք էիք: Ի՞նչ նպատակ ուներ Ձեր այցը:

— Հաջողությամբ մասնակցեցինք Հայաստանի Գործարարների և Արդյունաբերողների միության աջակցությամբ կազմակերպված Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք   Աբու Դաբիում տեղի ունեցած Հայաստան-ԱՄԷ ներդրումային համաժողովին: Նպատակը Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի զարգացումը, գործարարների միջև շփումների ակտիվացումը խթանելն ու Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնելն էր:

Մեզանից բացի, համաժողովի մասնակցում էին շուրջ 300 մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառները, միջազգային կազմակերպություններ, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս այցը շատ արդյունավետ էր. ձեռք բերեցինք գործարար կապեր, կնքվեցին պայմանագրեր մի շարք ծանրակշիռ կազմակերպությունների ու ընկերությունների հետ: Այս ամենը մեզ ակտիվ փոխհամագործակցության հնարավորություններ է ընձեռում:

— Կարո՞ղ եք ներկայացնել կնքված պայմանգրերի ընձեռած հնարավորությունները:17190887_1863222310630454_1595931532789184087_n

— Այս պահին լինելով Հայաստանում իրենց միակ գործընկերը՝ մենք գործնական  աջակցություն  ենք  ցույց տալիս  բոլոր այն ընկերություններին, որոնք ցանկանում են կազմակերպությունն հիմնել  Արաբական Միացյալ էմիրությունների գրավիչ շուկայում՝ այդ թվում նաև ազատ տնտեսական գոտու տարածքում: Կարող ենք տրամադրել համապատասխան տեղեկատվություն հետաքրքրող շուկաների վերաբյալ, իրականացնել վերլուծություն իրավական և հարկային դաշտերի վերաբերյալ, վարել բանակցություններ պոտենցիալ գործընկերների հետ և հարկ եղած դեպքում իրականացնել իրավաբանական ուղեկցություն գործարքի ողջ ընթացքում՝ նվազագույնի հասցնելով հնարավոր բոլոր ռիսկերը:

-Այնուհանդերձ, խնդրում եմ մի փոքր մանրամասնել:

-Մեր օգնությամբ արաբական այդ երկրի շուկա մուտք գործող ընկերություններին մեր մասնագետները կուղեկցեն գործարքի կայացման բոլոր  փուլերում՝ մատնանշելով ինչպես հնարավոր վտանգները,  այնպես էլ զարգացման հնարավորությունները:

Ամենակարևորն այն է, որ տեղեկացվում են երկրի տնտեսության առանձնահատկություններին, հարկային ու իրավական դաշտին, ունենում են շուկայի համապարփակ պատկերը: Այս ամենը թույլ է տալիս  արտադրանքը շուկա մուտք անելիս արդեն իսկ ունենալ մրցակցային առավելություններ՝ այլ ընկերությունների հետ համեմատած: Իսկ դա հաջողության ամենալավ գրավականն է:

-Պարոն Ներսիսյան, իսկ ո՞վ կարող է դառնալ ձեր պոտենցիալ հաճախորդը:Armen Nersisyan

-Առաջին հերթին լուրջ, կազմակերպված արտահանող ընկերությունները, ովքեր ուզում  են նոր շուկաներ մուտք գործել, այդ թվում՝ նաև Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա: Դրանք կարող են լինել ինչպես հագուստեղեն, սննդամթերք արտադրողներ, տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող, զբոսաշրջային և այլ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ: Այս երկրի շուկան ասես մի մեծ էքսպո լինի, որը անսահման հնարավորութուններ է ընձեռում գործարարներին:

-Արաբական Միացյալ Էմիրություններում ինչպիսի՞ն է  վերաբերմունքը հայերի նկատմամբ:

-Այդ առումով այստեղ ամեն ինչ գնահատում եմ դրական: Հայերը մեծ հարգանք են վայելում. մեզ հավատում ու վստահում են: Ցեղասպանությունից  մազապուրծ՝ այս երկրում ևս շատ հայեր են ապաստան գտել, ովքեր իրենց ավանդն են ներդնել երկրի տնտեսության զարգացման գործում: Հուսով եմ՝ մեր միջոցով ստեղծված համագործակցության կապերն  էլ ավելի կամրապնդեն մեր ազգի հանդեպ ունեցած հավատն ու հարգանքը, և երբեք հիասթափության առիթ չեն դառնա:

Հասցեն՝ Նալբանդյան 5, հեռ.՝ 060 490490:

IMG_20170324_134307

18194966_1891127104506641_1563520898699961918_n

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն