Վերջին նորություններ
enhyru

Պլաստիկ վիրաբույժ Կարեն Մկրտչյանն իր գործունեության ընթացքում ձեռք է բերել բարի համբավ և հազարավոր երախտապարտ այցելուներ

 

Վերջին տասնամյակների ընթացքում, պլաստիկ վիրաբուժությունը, արձանագրելով  որակապես նոր մակարդակ, իր հաստատուն տեղն է զբաղեցրել մարդկանց  կյանքում՝ ոչ միայն որպես արտաքինի հետ կապված խնդիրները շտկելու, այլև վերոնշյալ խնդիրների հետ կապված էսթետիկ և հոգեբանական բարդույթները հաղթահարելու միջոց: Հարթել տարիքային փոփոխությունները, վերացնել արտաքինի կամ վնասվածքների հետևանքով առաջացած  թերությունները, հասնել առավելագույն կոսմետիկ արդյունքի՝ նորագույն քիչ միջամտական մեթոդների կիրառմամբ՝ այս ամենը դարձել է իրականություն՝ պլաստիկ վիրաբուժության՝ որպես բժշկության հեռանկարային ուղղության  կատարելագործման շնորհիվ:

Page1

Կարեն  Մկրտչյան

Հավաստագրված պլաստիկ վիրաբույժ:
Ռուսական և միջազգային գիտական կոնֆերանսների, վերապատրաստումների, սիմպոզիումների մասնակից-զեկուցող:

Ավարտել է  Երևանի պետական բժշկական համալսարանի <Բուժական գործ> ֆակուլտետը:

2007 թվականին շարունակել օրդինատուրան Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում՝ <պլաստիկ վիրաբուժություն> մասնագիտացմամբ:

Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ասպիրանտ է, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն:

2011-ին վերապատրաստում է անցել <Ռուսաստանի ետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիա> Լրացուցիչ մասնագիտական կրթության պետական կրթական հաստատության դիմածնոտային ամբիոնում, Մոսկվա:

2011-ին Մոսկվայում ստացել է Ռուսաստանի բուժվերահսկողության հավաստագիրը՝ <Պլաստիկ վիրաբույժ> մասնագիտությամբ,

2008 թթ  աշխատել է <Երևան> բժշկական կենտրոնում՝ որպես պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ

Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, աշխատել <ԼազերՎիտա> բժշկական կենտրոնում՝ որպես խորհրդատու -պլաստիկ վիրաբույժ:

2014-ին աշխատել է Մոսկվայի <Ամորիա> բժշկական կենտրոնում՝ որպես պլաստիկ վիրաբույժ

Ներկայում աշխատում է  մայրաքաղաքի «Ավանգարդ Մեդ» պլաստիկ ռեգեներատիվ վիրաբուժության կենտրոնում, միաժամանակ պլաստիկ վիրահատություններ անցկացնում Լոռու մարզում լավագույններից համարվող Ստեփանավանի բժշկական կենտրոնում:

Բժիշկ Մկրտչյանն ուրախությամբ նշում է, որ այժմ հնարավորություն ունի մասնագիտական կարողություններն ի նպաստ դնել նաև հարազատ Ստեփանավանի և, ինչու չէ, Լոռու մարզի բնակիչներին, ովքեր դիմում են զանազան խնդիրներով և հեռանում գոհունակությամբ:

12088194_935952113138963_785892786793972481_n   1.2   3

4     1.5

 

1.3   1.1

Մարդկանց օգնելու և առավել անկաշկանդ դարձնելու մղումը բժիշկ Մկրտչյանին տարան դեպի պլաստիկ վիրաբուժություն, ոլորտ, որ օգնում է մարդկանց շտկել արտաքինի հետ կապված բոլոր այն թերությունները, որոնք զանազան  տհաճությունների ու բարդույթների պատճառ կարող են հանդիսանալ: Տարիներ շարունակ մասնագիտանալով պլաստիկ վիրաբուժության ոլորտում, բժիշկ  Մկրտչյանը  ձեռք է բերել բարի համբավ և հազարավոր երախտապարտ այցելուներ:

Երբ մարդիկ չեն գոհանում իրենց արտաքինից, օգնության է հասնում ռինոպլաստիկան՝ քթի պլաստիկ վիրաբուժությունը ներկայում ամենապահանջված ու տարածված վիրահատություններից է:  Կարեն Մկրտչյանը սեփական փորձով է համոզվել, որ այդ արտաքին կերպարանափոխումը չափազանց դրական է անդրադառնում այցելուի կյանքի որակի վրա՝ բոլոր առումներով: Մարդիկ դառնում են ավելի կենսախինդ, ձերբազատվում նախկին  հոգեբանական ճնշվածությունից:

 

Չմոռանանք նկատել, որ ռինոպլաստիկան՝ քթի էսթետիկ վիրահատությունը  բավական բարդ ու պատասխանատու վիրահատություն է, որ պահանջում է  պլաստիկ վիրաբույժից բարձր որակավորում և, իհարկե, վարպետություն: Այսօր մեզանում բազմաթիվ են պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվողները, պրոֆեսիոնալները՝ քիչ: Քթին նոր ձևի հաղորդելու գործընթացում, որպես կանոն օգնության է գալիս համակարգչային մոդելավորումը, սակայն չպետք է մոռանալ այցելուի քթի անհատական առանձնահատկությեւնների մասին, որոնք ստանում են անհրաժեշտ ձևը միմիայն վարպետ ձեռքերում: Այնպես որ,Ձեր արտաքինին վերաբերվեք ամենայն զգոնությամբ և դիմե՛ք հավաստագրված բարձրորակ մասնագետի:

Ծառայություններ`

Ռինոպլաստիկա – քթի պլաստիկա

Սեպտոպլաստիկա- միջնապատի ուղղում

Բլեֆարոպլաստիկա- կոպերի պլաստիկա

Օտոպլաստիկա- ականջախեցիների պլաստիկա

Ճակատի էնդոսկոպիկ ձգում

Մենտոպլաստիկա- կզակի պլաստիկա

Մամոպլաստիկա- կրծքագեղձի պլաստիկա

Աբդոմինոպլաստիկա –որովայնի առաջնային պատի պլաստիկա

Գլուտեոպլաստիկա- հետույքի էնդոպրոթեզավորում

Լիպոսակցիա

Ուրվագծային պլաստիկա

Լիպոֆիլինգ

Սպիների կորեկցիա

Ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն

Հետաքրքրված անձիք կարող են նախապես հերթագրվել +374 99 78 00 07 հեռախոսահամարով:

 

 Կարեն   Մկրտչյան

10 տարվա անընդմեջ աշխատանքային փորձ

շուրջ 4000 երջանիկ ու անկաշկանդ այցելուներ

15000-ից ավելի բարեհաջող վիրահատություններ

3000-ի հասնող գոհունակության  արձագանքներ

 Հեռ.`+37499 780007,+37477 514053, +79055635151

www.doctorkaren.ru

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն