Վերջին նորություններ
enhyru

Ջեք Մա. Չինաստանի ամենահարուստ մարդու գործարար դասերը

ջեք մա 1

Չին ձեռնարկատեր և  ինտերնետ-հսկա Alibaba Group-ի տնօրեն Ջեք Ման Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ում հարստությունը Forbes-ը  գնահատել է   30,9 մլրդ դոլար:  Նա իր կարողությամբ առաջ է անցել Wanda Group տնօրենների խորհրդի նախագահ Վան Ցզյանլինյայից, ով  30,7 մլրդ կարողության տեր է:  Alibaba-ն այսօրվա դրությամբ ապրանքաշրջանառությամբ շրջանցում է հանրահայտ eBay և Amazon-ին՝ միասին վերցված: Ջեք Մանը ծնվել է երաժիշտների համեստ ընտանիքում: Ընտանիքի անդամները Չինաստանում «մշակութային հեղափոխության» ժամանակ ենթարկվել են աքսորի, որովհետև համարվում էին հետապնդվող մտավորականության ներկայացուցիչ: Թեև դժվար մանկության ու բազմաթիվ դժվարությունների Մանը կարողացավ ստեղծել միլիարդ դոլարներ գնահատվող բիզնես: Ականջալուր եղեք չինացի գործարարի խորհուրդներին. չէ՞ որ նա ամեն ինչ ապացուցել է գործնականում ու իր կյանքի փորձով:

 Աշխատակիցների տեխնիկական հմտությունները միշտ պետք է ավելի բարձր լինեն, քան ձերը

Ընկերության տնօրենը երբեք չպետք է համեմատի իր տեխնիկական հմտությունները աշխատակիցների ունակությունների հետ: Աշխատակիցների տեխնիկական հմտությունները միշտ պետք է ավելի բարձր լինեն, քան ձերը: Այլապես դուք վարձել եք ոչ ճիշտ աշխատակիցներ:

Ընկերության տնօրենը պետք է ունենա ընկերության զարգացման ապագայի տեսլական:

Առաջնորդը պետք է օժտված լինի ամուր բնավորությամբ և հաստատակամությամբ, որպեսզի կարողանա դիմանալ նրան, ինչը սովորական աշխատակցի ուժերից վեր է:  Նա պետք է օժտված լինի ճակատագրի դաժան հարվածներին դիմանալու և անհաջողություններին դիմակայելու ունակությամբ: Առաջնորդը պետք է առանձնանա իր տեսլականով, վճռականությամբ և բնավորությամբ:

ջեք մա փող

Քաղաքականությունն ու փողը անհամատեղելի են

Քաղաքականությունն ու փողը հազվադեպ են գտնվում մի ձեռքում: Եթե մտել եք քաղաքականություն՝ մոռացեք գործարարության մասին: Եվ հակառակը: Երբ փողն «հանդիպում» է քաղաքականությանը, դա նույնն է, երբ միմյանց «հանդիպում են»  լուցկին ու վառոդը.  պայթյունն անխուսափելի է:

 

jack-ma-aprpoach10-810x569

Խորհուրդներ երիտասարդներին

Ի՞նչ է իրական ձախողումը: Իրական ձախողումը պայքարի դադարեցումն է:

Ի՞նչ է ճկունությունը: Դուք կհասկանաք ինչ է ճկունությունը, երբ  ունենաք անհաջողություններ, կյանքի դժվար պահեր և հիասթափություններ:

Ո՞րն է ձեր պարտականությունը: Ավելի ջանասեր լինելը, ավելի շատ աշխատել և հավակնություններ ունենալը։

Միայն հիմարներն են օգտագործում բերանը խոսելու համար։ Խելացին խոսում է գլխով, իմաստունը՝ սրտով։

Հնարավորություններ կան ամենուր: Բոլորն այսօր ասում են, որ ինտերնետը մեր ապագան է: 10 տարի առաջ այս գործիքը հիասքանչ էր, որովհետև նրա հնարավորությունների մասին շատ քչերը գիտեին: Հիմա ինտենետում ամեն ինչ շատ դժվար է, որովհետև այն սկսել էն ղեկավարել խելացի մարդիկ: Դուրս եկեք իրական կյանք:

Եթե 25 տարեկան եք, ապա մի հուզվեք սխալներից: Ձեր գործած յուրաքանչյուր սխալը մեծագույն արժեք ու դաս է ձեզ համար:

Ահա երիտասարդ սերնդին ուղղված իմ սխեման.

  • Մինչև 22 տարեկանը սովորեք, գիտելիքներ ձեռք բերեք:
  • Մինչև 30 տարեկանը հետևեք ինչ-որ մեկին, աշխատեք ինչ-որ ընկերությունում, եղեք ինչ-որ համակարգի մի մասնիկը: Լավ ղեկավարը ձեզ շատ բան կսովորեցնի:
  • 30-40 տարեկանում աշխատեք ձեզ համար, եթե իսկապես ուզում եք զբաղվել ձեռնարկատիրությամբ:
  • 40-50 տարեկանում արեք այն ամենը, ինչը ձեզ հաջողվում է, նոր ոլորտներ ներգրավելու համար արդեն ուշ է: Կենտրոնացեք ձեր լավագույն ձեռքբերումների վրա:
  • 50-60 տարեկանում սովորեցրեք երիտասարդներին, ներդրումներ կատարեք նրանց վրա:
  • 60-ից հետո ժամանակ հատկացրեք ձեզ, ձեր հանգստին:

Կարողացեք վայելել կյանքը

Ես միշտ ասում եմ, մենք ծնվել ենք ոչ թե աշխատանքի համար, այլ որպեսզի կարողանանք վայելել կյանքը։ Ու նաև բարելավենք այլ մարդկանց կյանքը, այլ ոչ թե ողջ ժամանակը ացկացնենք աշխատանքի վրա։ Եթե ձեր ամբողջ ժամանակը ծախսում եք աշխատանքի վրա, վաղ թե ուշ կզղջաք դրա համար։

Եթե մրցակցում եք միմյանց հետ, ապա զերծ մնացեք ատելությունից

Միայն հիմարներն են մրցակիցներին ագրեսիայով վերաբերվում։

Եթե դուք, բոլորին վերաբերվում եք որպես թշնամու, ապա նրանք կլինեն ձեր թշնամիները։

Երբ մրցակցում եք միմյանց հետ, ապա զերծ մնացեք ատելությունից։ Դա ձեզ կկործանի։

Մրցակցությունը նման է շախմատի։ Եթե պարտվել եք, միշտ կարելի է խաղալ ևս մեկ պարտիա։ Կռվելը պարտադիր չէ։

Իսկական բիզնեսմենը չունի թշնամի։ Երբ դա կհասկանաք՝ այդժամ այլևս ոչ ոք չի կանգնեցնի ձեզ։

jack-ma-appoach24

Մի´ նվացեք ու բողոքեք

Եթե երբեմն թույլ եք տալիս ձեզ մի փոքր նվնվալ՝ դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Երբ պարբերաբար դեպրեսիայի մեջ եք ընկնում  և հաճախ բողոքում կյանքից, ապա դա վեր է ածվում նման ալկոհոլիզմին՝ որքան շատ եք խմում, այնքան դժվար է կանգ առնել։ Ձեր հաջողության ճանապարհին դուք կնկատեք, որ հաջողակ մարդիկ չեն նվնվում և չեն բողոքում։ Աշխարհը թքած ունի, թե ինչ կասեք, կարևորն այն է, թե ինչ կանեք։

Խորհուրդներ գործարարներին

Իրական հնարավորությունները այնտեղ են, որտեղից չեն երևում։ Եթե խորհրդակցության ժամանակ 90%-ը «կողմ» է քվերակում այս կամ այն առաջարկի օգտին, ես այն աղբարկղն եմ նետում։ Պատճառը պարզ է՝ եթե բոլոր այդ մարդիկ հստակ տեսնում են այդ հնարավորությունը, ապա ամենայն հավանականությամբ դրա վրա աշխատում են նաև այլ բազմաթիվ ընկերություններ և առաջատարությունը մերը չի լինի։

Աշխատեք, որպեսզի ձեր աշխատակիցները ուրախությամբ գան աշխատանքի։

Առաջին տեղում հաճախորդներն են, երկրոդում՝  աշխատակիցները, իսկ երրորդ համարի ներքո՝ բաժնետերերը։

Մոռացեք փողի մասին և այն, թե ինչպես պետք դրանք աշխատել։

Ահա իմ սկզբունքը.  վերաբերմունքը աշխատանքին և ընդունած որոշումները շատ ավելի կարևոր են, քան քո ունակությունները։

Դու չես կարող բոլորին ստիպել միանման մտածել, բայց դու կարող ես բոլորին ստիպել հավատալ մեկ նպատակի։

Նույնիսկ չփորձեք ստիպել աշխատակիցներին միանման մտածել։ Դա անհնար է։ Մարդկանց մեկ երրորդը, ովքեր ձեր հետ են աշխատում՝ չեն հավատում ձեզ։ Համախմբեք նրանց մեկ նպատակի շուրջ, քանի որ շատ ավելի հեշտ է համախմբել մարդկանց մեկ նպատակ, քան մեկ առաջնորդի շուրջ:

Կենտրոնացեք կայուն և երկարաժամկետ պլանների վրա։

Ձեր վերաբերմունքը որոշում է այն, թե որքան հեռուն դուք կգնաք։

ֆորբս

Փնտրեք ճիշտ մարդկանց, այլ ոչ թե լավագույնին

Որպես գործընկեր պետք է գտնեք մեկին, ով կլրացնի ձեր ունակությունները։ Պարտադիր չէ, որ նա լինի հաջողակ ինչ-որ մեկը։

Փնտրեք ճիշտ մարդկանց, այլ ոչ թե լավագույնին։

Ամենավստահելի բանը աշխարհում մարդկային հարաբերություններն են։

«Անվճարը» շատ թանկ խոսք է։

Այսօր հեշտ չի լինի, վաղը ավելի վատ կլինի, բայց վաղը չէ, մյուս օրը՝ ամեն ինչ հրաշալի կլինի։

Գործարարի ամենավատ որակները

Գործարարի ամենավատ որակներն են պճնամոլությունը, իրավիճակը համարժեք գնահատել չկարողանալը և առաջ նայելու ունակությամբ օժտված չլինելը։

Եթե դուք ամեն ինչ չգիտեք ձեր մրցակիցների մասին կամ եթե թերագնահատում եք նրանց, կամ էլ նրանց մեջ սպառնալիք չեք տեսնում, ապա  անպայման կպարտվեք։

Եթե ձեր մրցակիցը փոքր է ձեզնից կամ չափազանց թույլ է՝ դուք միևնույնն է նրան պետք է վերաբերվեք ինչպես հավասարին։ Նույն կերպ՝ եթե ձեր մրցակիցը հզոր է ձեզանից՝ մի վախեցեք նրանից։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն