ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Սերժ Սարգսյանը BERQ Jewellery ընկերության կողմից ստացավ նվեր՝ եռագույնի դիզայնով ճարմանդներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-30-ը անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Հանրապետության Նախագահը շրջել է «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն վեցերորդ տարին կազմակերպվող ցուցահանդեսում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, անհատ ոսկերիչներ, փորձագետներ: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

Ցուցահանդեսին նշանակալի մասնակցություն ունեցավ BERQ Jewellery-ի ընկերությունը: Ընկերության ներկայացրած նրբագեղ ճարմանդները, շքեղ դեկորատիվ արձանիկները և այլ ոսկերչական գլուխգործոցներ հանրությանը հիացմունք պարգևեցին: BERQ Jewellery-ի այցելուներից էր երկրի նախագահը: Նա բարձր գնահատեց վարպետների ինքնատիպ աշխատանքները և ընկերության կողմից նվեր ստացավ եռագույնի դիզայնով ճարմանդներ:

Հոկտեմբերի 27-30-ը սիրով հրավիրում ենք Ձեզ «Մերիդիան» էքսպոկենտրոն:

www.berq.am
+374 77 010250

14875936_1279123378794139_385487202_o

BERQ Jewellery

img_5217

14800772_333085710390919_131415116_n 14881454_333085913724232_750145724_o 14894606_333085847057572_2115005541_o 14875965_333085957057561_803767184_o 14875349_333085733724250_494817483_n

14813319_333085900390900_1755855533_o

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն