15 տարվա ջանասեր աշխատանք և հեղինակություն, որը շատ ավելին է: Ստոմատոլոգիայի ասպարեզում աշխարհում հայտնի ապրանքանիշերի արտադրանքի ներկրմամբ զբաղվող «ՍկաՄեդ» ընկերությունը Հայաստանում հասցրել է գծագրել բավական ուրույն ձեռագիր: Ընկերությունն իրականացնում է ստոմատոլոգիական սարքավորումների, պարագաների և պիտույքների ներկրում այնպիսի արտադրողներից, ինչպիսիք են Գերմանիան, Լեհաստանը, Կորեան, Շվեյցարիան և Ռուսաստանը:
«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին«ՍկաՄեդ» ընկերությունը ներկայացավ գերմանական «Բրեդենտ» ֆիրմայի տեսականիով իմպլանտոլոգիայի ոլորտից:

«ՍկաՄեդ» ընկերության հիմնական գործընկերներն են խոշոր ատամնաբուժական լաբորատորիաները, ատամնատեխնիկներն ու բժիշկ-իմպլանտոլոգները:
«ՍկաՄեդ»-ի նորույթներն, անշուշտ, կհետաքրքրեն ատամնատեխնիկական, իմպլանտոլոգիայի ասպարեզում մասնագիտացած բժիշկներին:
Ուշագրավ է, որ «ՍկաՄեդ»-ը արտերկրում կազմակերպում է նաև պրակտիկ դասընթացներ նորագույն ատամնատեխնիկանան բուժսարքավորումների, պարագաների և նյութերի կիրառման վերաբերյալ, որոնց շնորհիվ մասնագիտական աճին զուգահեռ, բուժաշխատողները կարձանագրեն նաև գերազանց արդյունք՝ ապահովելով հաճախորդների գոհունակությունը:
«ՍկաՄեդ» ընկերության տեսականու մեջ բավական ուշագրավ էր ատամնատեխնիկական ձուլարանը, որ, իրավամբ, մասնագետների լավագույն օգնականն է:
Ընկերության ողջ տեսականին ներկայացված է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան 10 հասցեում գործող «ՍկաՄեդ» ֆիրմային խանութում:
«ՍկաՄեդ»` մենք կօգնենք Ձեր հաճախորդներին ունենալ գեղեցիկ և անկաշկանդ ժպիտ:
Երևան,Խաչատրյան 10 տարածք 17
Հեռ.` (+374 10) 26 00 29 , (+374 91 ) 20 34 12