Վերջին նորություններ
enhyru

Ստյոպա Խաչատրյանը՝ քիք–բոքսինգի աշխարհի առաջնության հաղթող

news_1507741616_1

Նյու Յորքի Լիոնս մարտական ակումբի առաջատար մարզիկ Ստյոպա Խաչատրյանը   oգոստոսի 2017   թվականի 29–ին Մասնակելով WKU աշխարհի առաջնությանը նոկաուտով ճանաչվեց հաղթող:

Եզրափակչում Ստյոպան   մենամարտեց  Գերմանիան ներկայացնող Andrej Stenzke հետ և առաջին ռաունդի երկրորդ րոպեին պահպանելով ավանդույթը՝ աջ հզոր հարվածով նոկաուտի ենթարկեց հակառակորդին և ճանաչվեց հաղթող:

Ստյոպան մեզ հայտնի է 2016թ.–ին  հայ ազգին պարգևելով  ոսկե մեդալ Ֆլորիդայի Օռլանդո քաղաքից  առաջին անգամ  մասնակցելով   WKU աշխարհի առաջնությանը:

<<Իռլանդիայում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ես պատրաստվել եմ գրեթե 6 ամիս և Արտյոմ Սահակյանի կողմից մշակված խտացված մարզումների  արդյունքոում  ճանաչվեցի հաղթող, որի համար շնորհակալ եմ Արտյոմ Սահակյանին և Լիոնս Մարտական ակումբի բոլոր մարզիչներին

Այս մրցաշարը ինձ համար շատ ծանր էր, որովհետև բոլոր հակառակորդներս լուրջ պատրաստվածություն ունեին: Տարբեր երկրների ներկայացուցիչներ կաին 90 կգ. Քաշային կարգում և միայն ինձ հաջողվեց  ձեռք բերել ոսկե մեդալը:Ինձ հետ  Լիոնս մարզական ակումբում  մարզվում են հանրահայտ մարզիկներ և Գլորի աշխարհի առաջնության հաղթողներ, որը ինձ հնարավորություն է տալիս ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար:

Ես չեմ դադարում ծանր մարզումներս և խոստանում եմ նաև մյուս տարի ճանաչվել հաղթող  Հունաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը>>, — նշեց Ստյոպա Խաչատրյանը։

Լիոնս մարտական ակումբը այդ մրցաշարին  Վահե Սահակյանի պատվիրակությամբ ներկայացավ 4 մարզիկներով և այդ մարզիկներից 4–ն   էլ ճանաչվեցին հաղթող:

news_1507741227_2 (1)

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն