ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Այսօր Ոստիկանության օրն է`ՇՆՈՐՀԱՎՈՐ

77037

Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր:

Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ:

Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերան ոստիկաններ,

Շնորհավորում ենք բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Գնահատելով դժվարին ու պատասխանատու ձեր   կատարած աշխատանքը և անուրանալի ներդրումը   մեր պետականության կայացման գործում՝ «Հայացք» Փրոդաքշնի ողջ անձնակազմը  շնորհավորում է  մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում  բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն