ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը ներկայացրել է 2016թ. ընթացքում իրականացրած հետազոտությունների արդյունքները

15666301_10208418003751860_758410243_n

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ներկայացրել է  2016թ.  ընթացքում Ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով ծնելիության ցուցանիշների վրա սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցության,  մարզերում և Երևան քաղաքում բնակարանային պահանջարկի,  աշխատաշուկայումզբաղվածության և կրթության փոխադարձ կապի հիմնախնդիրների բացահայտմանն ուղղված հետազոտություններին:

Ըստ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում բնակարանային պահանջարկի բացահայտման ուղղությամբ իրականացված հետազոտության՝  Հայաստանում  տնային տնտեսությունների բնակարանային պահանջարկի վրա ազդող գործոնները հիմնականումընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակն է, ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխայի առկայությունը,  մեկ շնչին ընկնող բնակմակերեսի 9 քառ. մետրից պակաս լինելը:
Ինստիտուտի տնօրենի խոսքով ՀՀ բոլոր 792263 տնային տնտեսություններից 28996-ի (3.56%) ընտանիքի անդամներին բաժին ընկնող բնակմակերեսի տարածքը փոքր է 9 քառ. մետրից: «Միջինում՝ տնային տնտեսությունների 20%-ի բնակարանային պայմանները գնահատվել են վատ, 12%-ի բնակարանային պայմանները գնահատվել են շատ վատ, լավ գնահատվել են տնային տնտեսությունների 19%-ի բնակարանային պայմանները, շատ լավ գնահատվել են տնային տնտեսությունների 4%-ի բնակարանային պայմանները, իսկ ընդհանուր առմամբ՝ 45%-ի բնակարանային պայմանները գնահատվել են բավարար: Ըստ ՀՀ մարզերի՝ առավել վատ բնակարանային պայմաններ ունեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի տնային տնտեսությունները: Իսկ շատ վատ բնակարանային պայմաններ առավելապես առկա են Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերի տնային տնտեսություններում»,- նշել է Արման Սարգսյանը: Հարցումներն իրականացվել են հինգ մարզերում և Երևան քաղաքի 5 վարչական շրջաններում սոցիալական խումբ ու ընտանիքի կազմ ունեցող շահառուների, քաղաքային և գյուղական շուրջ 300 համայնքների ղեկավարների շրջանում:

Երիտասարդ մայրերի հիմնախնդիրների բացահայտման նպատակով  հետազոտությունն  իրականացվել է մինչև 30 տարեկան հղի կամ մայրացած կանանց շրջանում: Հարցված կանանց 21.2%-ը աշխատում է պետական համակարգում,  21.2%-ը՝ մասնավորում 18.2%-ը երբեք չեն աշխատել: «Հարցված կանայք առաջին երեխան ունեցել են միջինում 23.3 տարեկանում: Միջինում հարցված կանանց մեջ գերակշռում են 1 երեխա ունեցողները՝ 50%-ը, 2 երեխա ունեն հարցվածների 36.6%-ը, 3 երեխա ունեն հարցվածների 10%-ը»,- նշել է տնօրենը:  Ըստ հետազոտության՝  կանայք պատրաստ են հաջորդ երեխան ունենալ լավ վարձատրվող աշխատանքի անցնելու դեպքում՝ 45.5%-ը, բնակարանով ապահովման մատչելի պետական որևէ ծրագրում ընդգրկվելու դեպքում՝ 33.3%-ը, երեխայի ծննդյան դեպքում տրվող միանվագ նպաստի չափի մեծացման դեպքում՝ 3%-ը:

Ծնելիության ցուցանիշների վրա սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցության հետազոտության  մասին խոսելիս՝  Արման Սարգսյանը ընդգծել է, որ ծնելիության ցուցանիշների վրա առավել ազդող են գործազրկությունը, արտագաղթը, բնակչության ցածր կենսամակարդակը. «Երեխա ունենալու մասին որոշման կայացման նախապայմանները հարցվածների 80%-ի կարծիքով աշխատանքով ապահովվածությունն է, բնակարանի առկայությունը և պետական աջակցությունը երեխայի խնամքի սոցիալական աջակցության նոր ծրագրերի տեսքով»: Խմբային հետազոտություններն իրականացվել են  Գյումրիի և Աշտարակի բժշկական կենտրոնների, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և ԱՆ hատուկ պոլիկլինիկայի մասնագիտական անձնակազմի, ՀԿ ներկայացուցիչների շրջանում:

Անդրադառնալով  աշխատաշուկայում զբաղվածության և կրթության փոխադարձ կապի հիմնախնդիրների վերհանման  հետազոտությանը՝ Արման Սարգսյանը նշել է, որ ուսանողների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների համաձայնկրթական պրոցեսի առավել թույլ կողմը, ըստ ուսանողների, հանդիսանում է պրակտիկայի անցկացումը:  Հետազոտությունը կատարվել է 34 ուսումնական հաստատության 522 ուսանողի և 195 դասախոսի, ինչպես նաև 2500 գործատուի շրջանում:

«Հետազոտությունը ցույց է տվել, որ  ուսանողների մոտ 29%-ը նաև աշխատում է: Աշխատելը և միաժամանակ սովորելը այսօր դարձել է կարևոր խնդիր շատ ուսանողների համար: Այս ճանապարհով ուսանողներից շատերը ձգտում են աշխատելու միջոցով լուծել իրենց կրթության վճարի հարցը կամ սովորելու տարիներին փորձում են գտնել աշխատանք: Միաժամանակ աշխատող ուսանողների 32.9%-ի աշխատանքային գործունեությունը ուղղակիորեն կապված է իրենց կրթական մասնագիտության հետ, իսկ 33.2%-ի մոտ աշխատանքը մասամբ է կապված իր մասնագիտության հետ: Մնացած 34․3%-ի մոտ որևէ կապ չկա իր մասնագիտության և աշխատանքի միջև»,- ընդգծել է ինստիտուտի տնօրենը:

 Գործատուների  մոտ աշխատող 16-29 տարեկան երիտասարդների թվաքանակը նախորդ երեք տարիներին աճել է միջինը տարեկան 13.1%-ով:  Հարցման ենթարկված գործատուների կարծիքով իրենց կազմակերպությունում կադրերով համալրման հիմնական դժվարություններըաշխատողների մոտ մասնագիտական կարողությունների, աշխատանքային փորձի և որակավորման պակասն է: «Միաժամանակ գոծատուների 27%-ը նշել են, որ չեն կարողանում համալրել իրենց աշխատատեղերը, իսկ 54%-ը ստիպված են եղել ընդունել աշխատանքի պահանջվածից ցածր կրթական մակարդակ ունեցող մասնագետների, և իրականացնել նրանց մի մասի հետ վերապատրաստում»,-ամփոփելով՝ նշել է աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն