Ապագայիդ մասին հոգա այսօր SHAHART LLC /«ՇԱՀԱՐՏ» ՍՊԸ

Բացարձակ որակ եւ երկարաժամկետ հուսալիություն: Արդյունքը՝ շուկայում գրաված առաջատար դիրքն է: Ժամանակակից սարքավորումները եւ որակյալ հումքը բարձր որակավորում ունեցող մասնագետներին թույլ են տալիս արտադրել բարձրորակ արտադրանք` ցածր գներով: Խոսքը 1998 թվականին հիմնադրված Շահարտ ՍՊԸ մասին է: Ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանում գործող բարձր դիմացկունության պոլիէթիլենային խողովակների արտադրության առաջատարներից մեկը:
Shahart 2

Ծալքավոր խողովակների արտադրությունը հանդիսանում է միակը՝ ողջ տարածաշրջանում:
Պոլիէթիլենային խողովակները օգտագործվում են խմելու ջրի և կոյուղու ջրատարների անցկացման համար ինչպես շենքերի ներսում, այնպես էլ ստորգետնյա տարածքներում, ինչպես նաեւ անձրևաջրերի, արդյունաբերական հեղուկների ջրահեռացման համար:
Ապագայիդ մասին հոգա այսօր: Շահարտ Ընկերությանը հավատարիմ է մնում իր այս կարգախոսին՝ տալով այնպիսի արտադրանք որն ի զորու է դիմանալու տասնամյակների փորձությանը. դրա վկայությունը 75 տարվա երաշխիքն է, որ տալիս է Շահարտ ընկերությանը իր արտադրանքի ողջ տեսականու համար :

Մարտի 28 -30-ը Երևանում անցկացված «Շինարարություն և ինտերիեր 2014» յոթերորդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, Վրաստանից ու Պարսկաստանից ներկայացած շուրջ 100 կազմակերպությունների թվում էր նաեւ Շահարտ ընկերությունը:

«Մասնակիցները սպառողի դատին են ներկայացնում ոլորտի նորարարությունները, իսկ ցուցահանդեսը լավ հարթակ է ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման և նոր գործնական կապերի ստեղծման համար: Շահարտ ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրեց իր արտադրանքի լայն տեսականին:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն