«Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ․ միջմասնագիտական մոտեցում» համաժողով

 

 

Ամբողջ աշխարհում  այսօր կարևոր խնդիր է մարդկանց կյանքի որակի բարձրացումը, կապված հատկապես առողջությամբ պայմանավորված կյանքի որակի։ Նոյեմբերի 6-7-ին Երեւանում  տեղի ունեցավ «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ․ միջմասնագիտական մոտեցում» համաժողովը:

Այն կազմակերպել էին ` Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան եւ Հայկական hակածերացման բժշկական ասոցիացիան:

1980004_1072701299436758_95459748000072058_o 12246814_1068650709841817_2322253271836021391_n 12219328_1069705976402957_9135383553418900947_n

Համաժողովին մասնակցում էին  ինչպես Հայաստանի,այնպես էլ արտերկրի տասնյակ բժիշկներ:Մասնավորապես, Ռուսաստանի երիտասարդ բժիշկների համագործակցության նախագահ Իլյա Իլյինցեւը եւ փոխնախագահ Դմիտրի Բուլետովը։Միջազգային մասնակիցներ ներառող «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ․ միջմասնագիտական մոտեցում» համաժողովը  իր տեսակի մեջ անցկացված միջոցառումների մեջ եզակի էր  թե թեմայի ընտրության,թե  մասնակիցների լայն ընդգրկման առումով :

12314644_1077903438916544_868091874488581118_o 12239424_1069693603070861_2251782504871163361_o 12244834_1069699746403580_3764158888802806267_o

Ըստ Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի ղեկավար Իննա Պերսոյանի՝ որքան էլ լավ բուժեն հիվանդին. առաջավոր տեխնոլոգիաներով, բարձրակարգ  սարքավորումներով և  լավագույն հիվանդանոցում, եթե այդ ամենով հանդերձ, հիվանդի կյանքի որակը չի բարձրանում, նա միևնույն է՝  իրեն լավ չի զգա։

Համաժողովին քննարկվեցին բժշկության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ, զեկույցներով հանդես եկան բժշկական ոլորտի  տարբեր մասնագետներ։ Քննարկվեցին  սիրտ-անոթային հիվանդությունների, էնդոկրին խանգարումների, օսթեոպորոզի պատճառած անհարմարությունները, դաշտանադադարի, սեռական առողջության պահպանման, ավելորդ քաշի խնդիրները։

Համաժողովը նախատեսված էր տարբեր  մասնագիտացում ունեցող բժիշկների համար՝ առանց տարիքային սահմանափակման։

10522767_1068661653174056_8033916987461453140_n 12242996_1069688006404754_6870504746311517069_n 12244561_1069704313069790_7150296263112955519_o 12244574_1072701176103437_8788679377276789684_o 12244349_1069704613069760_342705304814376040_o 12244694_1069703499736538_2213935569044296042_o 12291798_1077902868916601_1150589106483948135_o 12240433_1068662346507320_757100984739866436_o 12240433_1068662583173963_811031567343041569_o 12314644_1077903438916544_868091874488581118_o 12227072_1068048129902075_8463320236137358053_n 12246605_1068661709840717_4191613802476093030_n 12244521_1069699193070302_5102806442729682336_o

 

 

 

«Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» միջազգային գիտաժողովի շրջանակում ստորագրվեց Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ բժիշկների միջեւ համագործակցության ու փոխըմբռնման մասին հուշագիր: Փաստաթուղթը ստորագրեցին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը և Ռուսաստանի երիտասարդ բժիշկների միության գլխավոր տնօրեն Իլյա Իլյինցեւը: Վերջինիս խոսքով,  կան բոլոր նախապայմանները՝ հայ գործընկերների հետ  հետագա համագործակցության համար: Նրա խոսքով, հայկական բժշկությունը որոշակի վերելք է ապրում, քանի որ  կան բժշկական զբոսաշրջության զարգացման նախադրյալներ, ինչը կարող է հետաքրքրել թե ՌԴ քաղաքացիներին, թե երիտասարդ բժիշկներին:

12196081_1068655626507992_3147007770410751448_n 905745_1072710392769182_6453938485270561049_o 12232849_1072710842769137_8872262543388240431_o 12239286_1068661116507443_8683193575102561194_o 12240461_1072711082769113_6744005583830340438_o

Գիտաժողովի ավարտին մասնագետներին հանձնվեցին հավաստագրեր, նաեւ՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ։

12232764_1069707506402804_694751281326649085_o 12244312_1069706939736194_4409515151939294108_o 12239708_1068044683235753_3939610401215296306_n

«Հայացք» Փրոդաքշնը, հանդիսանալով միջոցառման տեղեկատվական հովանավոր, հետևում էր համաժողովի ընթացքին, հետաքրքիր քննարկումներին: Կարևոր այս իրադարձության մասին պատմող հաղորդում-ֆիլմը հրապարակվեց ընկերության պաշտոնական www.hayacq.am կայք-էջում:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն