Ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոն

 

«Աջափնյակ» բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական կլինիկան ժամանակակից և արագ զարգացող բուժհաստատություն է: Պրոֆեսիոնալ անձնակազմ, նորագույն տեխնոլոգիաներ, բուժման նորարական մեթոդներ. ահա այն ամենը, ինչի շնորհիվ այցելուներն այստեղից հեռանում են գոհունակությամբ և երախտագիտության զգացումով: Շնորհիվ գերժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիական նորարարական լուծումների, կենտրոնը գրեթե 10 եվրոպական ընկերությունների ավտորիզացված կլինիկան է Հայաստանում: Այս հանգամանքը հնարավորություն է տալիս աշխատել բացառապես բարձրորակ նյութերով և սարքավորումներով։
Ստամատոլոգիական կլինիկայի ձեռքբերումներից է ինովացիոն թվային «CADCAM» լաբորատորիան, որտեղ գործող նորարարական տեխնոլոգիան թույլ է տալիս ընդամենը 1 օրում պատրաստել գերճշգրիտ ատամնային տարատեսակ ցիրկոնե կոնստրուկցիաներ՝ բացառելով մարդկային գործոնը:
Կլինիկայում կարելի է ստանալ բարձրորակ օգնություն ստոմատոլոգիական բոլոր ուղղություններով, մասնավորապես`
🔴պրոֆիլակտիկ
🔴թերապևտիկ
🔴վիրաբուժական
🔴օրթոպեդիկ ստոմատոլոգիա
🔴մանկական ստոմատոլոգիա
🔴իմպլանտոլոգիա
🔴պարօդոնտոլոգիա
🔴էսթետիկ ստոմատոլոգիա
Ստոմատոլոգիական կենտրոնն աչքի է ընկնում բացառիկ մաքրությամբ, գործիքների մանրազնին ախտահանմամբ: Եվ այդ ամենը՝ շնորհիվ «Աջափնյակ» բժշկական կենտրոնի ստերիլիզացիոն բաժանմունքի, որտեղ կատարվում է եռափուլ ախտահանում:
Կլինիկան վերանորոգված և կահավորված է Եվրոպական չափանիշներին համապատասխան: Բնակչության սպասարկումը կատարում են բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգները: Այստեղ յուրաքանչյուր այցելուի ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ սկսած բժշկի ընտրությունից մինչև ախտորոշման և բուժման գործընթացը:
Ստոմատոլոգիական այս կենտրոնում համբերատար, հոգատար և փորձառու բժիշկները իրենց աշխատանքով կարողանում են երջանկացնել և հմայիչ ժպիտ պարգևել յուրաքանչյուր այցելուի:
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
📞 (+374 10) 38 00 88, (+374 91) 38 00 89
🏥 Հասցե՝ Աբելյան 8/1

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն