ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
enhyru

Բժշկագիտության նոր նվաճումը. «Աստղիկ» ԲԿ-ում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում

Հայաստանի բժշկագիտությունը նոր նվաճում է գրանցել: «Աստղիկ» բժշկական կենտրոնում առաջին անգամ հաջողությամբ իրականացվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորի միջոցով: Աղջիկն իր լյարդի մի կտորը տվել է մորը և փորձառու բժիշկների շնորհիվ փրկել վերջինիս կյանքը: Այս մասին կառավարության նիստում տեղեկացնելով, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անչափ կարևորեց այս իրադարձությունը, այն մեծ հաջողություն համարեց և հույս հայտնեց, որ լյարդի, ինչպես նաև երիկամի փոխպատվաստման ուղղությամբ կատարվող աշխատանքները կարժանանան նաև կառավարության աջակցությանը:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն