Բուտեյկոյի մեթոդ. Բուժում,որն իրապես օգնում է

eranuhi khachatryanՆերկայում, երբ մթնոլորտն էկոլոգիապես աղտոտված է, սննդամթերքը՝ լի տարբեր թունաքիմիկատներով, կենցաղում օգտագործվում են քիմիական տարբեր նյութեր, օդում  անհամար քանակությամբ վարակներ կան, գլուխ են բարձրացրել նաև տարբեր հիվանդությունները: Դրանցից հատկապես կարելի է նշել բրոնխիալ ասթման, նևրոզները, միգրենը, ալերգիաները:  Հենց այստեղ է, որ օգնության է հասնում Բուտեյկոյի մեթոդը, որը հնարավորություն է ընձեռում կրճատել դեղորայքային բուժման ծավալը, նվազեցնել  հիվանդության կրկնության հաճախականությունը և նույնիսկ կանխել բազմատեսակ բարդությունների զարգացման ռիսկը: Բացի դրանից, հիվանդն ինքն է սկսում վերահսկել խեղդոցի նոպաները բրոնխիալ ասթմայի դեպքում, և ամենակարևորը՝ դադարում է վախենալ, ինչը զգալիորեն բարելավում է կյանքի որակը: Բուտեյկոյի մեթոդը ոչ դեղորայքային բուժում է` ստեղծված բրոնխիալ ասթմայի, ալերգիաների, բրոնխիտի, րինիտի, հիպերտոնիայի և մի շարք այլ հիվանդությունների զարգացման մեխանիզմին՝ սկզբունքային նոր մոտեցման հիմքի վրա:

Կոնստանտին Պավլովիչ Բուտեյկոն ծնվել է 1923 թ.: 1952 թ. գերազանցությամբ ավարտել է Սեչենովի անվան Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը:  Ինստիտուտն ավարտելուն պես, նա տեղեկանում է, որ հիվանդ է  հազվադեպ հանդիպող մի հիվանդությամբ՝  չարորակ հիպերտենզիայով:  29-ամյա բժշկին մնացել էր առնվազն երկու տարվա կյանք: Նա իր հայտնագործած մեթոդով նախ կարողանում է բուժել ինքն իրեն, ապա  իր հիվանդներին:

buteykon1985 թվականից սկսած  Բուտեյկոյի մեթոդը կիրառվում է Ռուսաստանում: Այն լայն տարածում ուներ նաև ԽՍՀՄ երկրներում: Պատկառազդու և ճանաչված գիտնականների կատարած ուսումնասիրություններն արդեն իսկ շատ բան են ասում  տարբեր հիվանդությունների բուժման՝ Բուտեյկոյի մեթոդի մասին, վստահություն ու հավատ ներշնչում: Պարզապես թվարկենք. վերոնշյալ մեթոդի հետազոտությամբ ժամանակին զբաղվել են  Հայտնագործությունների ու բացահայտումների ԽՍՀՄ  պետական խորհուրդը (ԽՍՀՄ առողջապահությանը պատկանող թոքաբանության գիտահետազոտական ինստիտուտը, Լենինգրադ, 1968 թ. , ղեկավար՝ ԽՍՀՄ ԳԱԱ ակադեմիկոս Ֆ. Գ. Ուգլով, դրական արդյունք է գրանցել հիվանդների 95 %-ը, հակացուցումներ չեն եղել),  Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին բժշկական  ինստիտուտը (աշխատանքները ղեկավարել է Մանկական հիվանդությունների  ամբոնի վարիչ և նույնանուն կլինիկայի տնօրեն, ԽՍՀՄ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Ա. Իսաևան (1983 թ. ), դրական արդյունք է գրանցել  հիվանդների 94-95 %-ը, հակացուցումներ չեն եղել ):  Այս մեթոդը երաշխավորել են նաև ակադեմիկոսներ Օ. Կ. Գավրիլովը (1982), Ն. Մ. Ամոսովը, Մ. Ֆ.  Գուլիյը, Սևերինը (1983): 1987թ. Բուտեյկոյի մեթոդը  ընդգրկվել է «Գիտության կարևորագույն հայտնագործությունները գործնականում ներդնելու 1988-1990 թթ. պլանում»-ում: Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում կատարված կլինիկական հետոզոտություններից հետո 2002 թ. Բուտեյկոյի մեթոդը ընդգրկվել է  բրոնխիալ ասթմայի բուժման GINA-2002 (Global Initiative for Asthma – 2002)  ծրագրում: Ներկայում այս մեթոդով աշխարհի տարբեր երկրներում բուժվում են հազարավոր հիվանդներ:

ButeykoԲուտեյկոյի մեթոդը հաջողությամբ կիրառվում է նաև Հայաստանում: Այս գործով զբաղվում է  բժիշկ Երանուհի Խաչատրյանըով Բուտեյկոյի մատչելի, պարզ և արդյունավետ շնչելու մեթոդի միջոցով օգնում  է կարգավորելու շնչառությունը և ազատվելու անհանգստացնող հիվանդությունից:  Բուժման արդյունքում ոչ միայն  էականորեն կրճատվում է դեղորայքային բուժման ծավալը, այլև նվազում հիվանդության կրկնության հաճախականությունը,  անգամ կանխվում բազմատեսակ բարդությունների զարգացման ռիսկը:

Դիմեք բժիշկ Երանուհի Խաչատրյանի օգնությանը,  սովորեք ճիշտ շնչել և ազատվեք ձեզ տանջող հիվանդություններից:

Հասցե՝ Երևան, Եկմալյան 1,  հեռ՝. +374 93/91 522064:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն