Գոհար Ուստաբաշյանն իրականացնում է օրթոդոնտիկ բարձրակարգ բուժում

Օրթոդոնտիկ բուժման ժամանակակից մեթոդներն ու նյութերը փորձառու բժիշկ-օրթոդոնտ Գոհար Ուստաբաշյանը կիրառում է դիմածնոտային այնպիսի անոմալիաների բուժման համար, որոնք պայմանավորված են ֆունկցիոնալ խանգարումներով կամ կոսմետիկ դեֆեկտներով: Դրանց շարքին են դասվում ատամների քանակի, դիրքի, ծկթման ժամկետների, աճի և զարգացման խանգարումների, ծնոտների դիրքի, ինչպես նաև դեմքի անհամաչափության հետ կապված անոմալիաները: Օրթոդոնտիկ բարձրակարգ բուժման շնորհիվ Գոհար Ուստաբաշյանը կատարում է ոչ միայն սխալ դիրք ունեցող ատամների ուղղում, այլև կանխարգելում և բուժում ատամների, ատամնաշարերի և հոդերի հիվանդությունները, քանի որ գրագետ կատարված բուժումով է պայմանավորված օրգանների գործառույթի ճիշտ կատարումը, ինչպես նաև ուղիղ, գեղեցիկ ատամների առկայությունը: Ներկայացնում ենք բժշկի մասին պատմող տեսանյութը:
Գոհար Ուստաբաշյանի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 📞 077 416611 հեռախոսահամարով:
Խորհրդատվությունը վճարովի է` 10 000 դրամ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն