Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը՝ Երևանում

2018թ. սեպտեմբերի 26-28-ը, Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո, Երևանում հանրապետության վիրաբուժության պատմության մեջ առաջին անգամ տեղի է կունենա համատեղ կոնգրես (www.ess2018.am), որի աշխատանքներում ընդգրկված կլինեն Վիրաբուժության Եվրոպական Միության (ESS, www.essurg.org) 22-րդ տարեկան համաժողովը, Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի (AAS, www.AAS.am) 4-րդ հնգամյա կոնգրեսը, Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը: Ուրախալի է, որ Շարունակական բժշկական կրթության Եվրոպական կոմիտեի կողմից Կոնգրեսի մասնակիցները կստանան առավելագույնը 12 կրեդիտներ (12 European CME credits (ECMEC®s):

Կոնգրեսին գրանցվել են 29 պետություններից ավելի քան 200 մասնակիցներ: Հրավիրված զեկուցողների շարքում են Եվրոպայի և Ասիայի նշանավոր գիտնականներ, համալսարանների դասախոսներ, պրակտիկ վիրաբույժներ:

Այս մեծ իրադարձության մասնակիցները ակնկալում են Հայաստանի և Արցախի վիրաբույժների ակտիվ մասնակցությունը: Բոլորին հնարավորություն կտրվի ծանոթանալու ոլորտի նորագույն  փորձին ու գաղափարներին, տեղեկանալու արտասահմանյան վիրաբույժների կատարած աշխատանքին, ստեղծելու գործնական կապեր տարբեր երկրների, բուժհիմնարկների գործընկերների հետ:

Համաժողովի կազմակերպիչները ոլորտի մասնագետներին հրավիրում են մասնակցելու այս ուշագրավ բժշկագիտական  մեծ միջոցառմանը, որը հայ վիրաբույժների հեղինակության, համախմբվածության յուրօրինակ ապացույցը կդառնա:

Հավելենք՝ համաժողովի գիտական կոմիտեի նախագահն է Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր ՄուշեղՄիրիջանյանը, կազմկոմիտեի նախագահը բժշկական գիտությունների դոկտոր, Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ Սուրեն Ստեփանյանը:

Համատեղ վիրաբուժական կոնգրեսին մասնակցելու, գրանցվելու վերաբերյալ տեղակտվությունը  և ծրագիրը կարող եք գտնել Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի կայքում՝ www.AAS.am:

Բոլոր հարցերի և մանրամասների համար դիմել՝   +374 93 50 35 40:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն